Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Հայաստանը պետք է իր շուրջը նայի. աշխարհն Արևմուտքի, Ռուսաստանի շուրջ չի պտտվում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:

-Պարոն Մինասյան, Արևմուտք-Ռուսաստան առճակատման հերթական փուլն է, այս անգամ պատժամիջոցներն ավելի քաղաքական տեսք ունեն, մի շարք երկրներ արտաքսում են ռուս դիվանագետներին: Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանն ինչպե՞ս պետք է դիրքավորվի, սա ինչպե՞ս կանդրադառնա մեզ վրա:

Չեմ կարծում, որ դա որևէ կերպ կանդրադառնա Հայաստանի վրա: Հայաստանը պետք է առաջնորդվի իր շահերով և ուշադրություն դարձնի իր առաջնահերթություններին: Ըստ իս՝ Հայաստանը պետք է փորձի այդ ամենից հնարավորինս հեռու մնալ ու դիրքորոշում չհայտնել, որևէ կողմին չսատարել:

-Հայաստանը կարո՞ղ է Ռուսաստանից հեռու մնալ:

-Հայաստանը պետք է հեռու մնա այդ խնդրից: Չեմ կարծում, թե այսօր Հայաստանի առջև ընտրության հարց է դրված, ու Հայաստանը պարտավոր է միջամտել: Ըստ իս՝ ամենաճիշտ քաղաքականությունը կլինի այն, որ Հայաստանը ռուս-արևտմյան առճակատման մասնիկը չդառնա: Այդ խնդիրն ուղղակի ձևով Հայաստանին չի առնչվում: Գուցե անուղղակի ազդեցություն կա, բայց ուղղակի չկա, ուստի, իմ կարծիքով՝ Հայաստանն այս ամենից պետք է անմասն մնա: Այսօր Հայաստանը բավարար խնդիրներ ունի, պետք չէ դրանց գումարել ևս մեկը:

-Գիտեք, որ Հայաստանն ունի անվտանգության խնդիր, որը սերտորեն առնչվում է Ռուսաստանի հետ: Եթե դիտարկենք հարցն այս կոնտեքստում՝ ի՞նչ վտանգներ են հնարավոր:

-Չեմ կարծում, թե հատուկ ինչ-որ բան կա անելու: Պարզապես Հայաստանը պետք է այս բախման թիրախում չհայտնվի:

-ՀՀ պաշտպանության փոխնախարարը, օրինակ, հայտարարում է, որ ԱՄՆի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ խնդիր են, սակայն մենք ունենք մեր անվտանգությունն ապահովելու հարց: Նաև ընդգծել է, որ Հայաստանը մեր շահերից ելնելով է առաջնորդվելու, և լավ կապեր ունենք Սերբիայի, Չինաստանի ու Լեհաստանի հետ: Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը:

-Այն, ինչ գոյություն ունի այսօր Ռուսաստանի և Արևմուտքի միջև, այժմ միայն այդ տիրությում է, ի՞նչ կապ ունի Հայաստանը: Անշուշտ, Հայաստանը պետք է շատ դաշնակիցներ ունենա՝ Միջին Ասիա, Իրան, արաբական աշխարհ, Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա: Աշխարհն Արևմուտքի ու Ռուսաստանի շուրջ չի պտտվում: Մենք չենք կարող միայն Ռուսաստանի ու Արևմուտքի հետ համագործակցել, այսօր Հայաստանը համագործակցում է, օրինակ, Իրանի հետ ու դա շատ լավ է, այդ երկրները ևս շահ ունեն մեզ հետ համագործակցել: Թվարկածս բոլոր պետությունները շահ ունեն, ու Հայաստանն էլ պետք է իրեն չմեկուսացնի ու լայն կապեր ստեղծի բոլորի հետ, չմնա այդ երկու գերտերությունների առճակատման արանքում:

-Հնարավո՞ր է՝ ռուս-ամերիկյան առճակատումը տեղափոխվի ղարաբաղյան ճակատ, որտեղ այդ գերտերությունները Մինսկի խմբի համանախագահող պետություններ են նաև:

Բացարձակապես ոչ: Մինսկի խումբը գոյություն ունի գրեթե 25 տարի ու առաջին անգամ չէ, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև խնդիրներ կան, ավելի բարդ ժամանակաշրջան է եղել, բայց որևէ անդրադարձ չի եղել ղարաբաղյան հարցի վրա: Այո՛, նրանք ունեն խնդիրներ, բայց Մինսկի խումբն այն ֆորմատն է, որտեղ նրանք համագործակցում են, և դա շատ լավ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում