Sunday, 12 05 2024
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրն ակնկալվում է ստորագրել մինչև մայիսի վերջ

Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը (գործելու է 3 տարի) նախատեսվում է կնքել մինչև մայիսի վերջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

«Ներկայում այն ներպետական գործընթացներում է գտնվում, բավականին արագ ընթանում ենք առաջ: Հույս ունենք, որ մինչև մայիսի վերջ կստորագրվի համաձայնագիրը, և արդեն դրանից հետո մի քանի ամսվա ընթացքում արդեն ուժի մեջ կմտնի: Համոզմունք ունեմ, որ մինչև տարեվերջ կունենանք ուժի մեջ մտած փաստաթուղթ »,-ասաց փոխնախարարը:

Համաձայնագրով նախատեսվում են ինչպես ոչ սակագնային կարգավորման պարզեցումներ, այնպես էլ սակագնային իջեցումներ մի խումբ ապրանքնատեսակների մասով, որոնց արտահանմամբ Հայաստանը մեծապես հետաքրքրված է: Ըստ փոխնախարարի` որոշ դեպքերում մոտ 3 անգամ իջնելու են մաքսատուրքերը: «Համաձայնագրով խոսք է գնում երկու կողմում 400-500 ապրանքներին տրվող արտոնությունների մասին: Հայկական ապրանքների համար, եթե ապրանքային խմբերով դիտարկենք, 13-14 ապրանքախմբի մասին է խոսք գնում, որոնց արտահանմամբ մենք բավականին հետաքրքրված ենք»,-նշեց Հովհաննես Ազիզյանը:

Մասնավորապես, համաձայնագրում ներառված են այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսին են հանքային ջրերը, ոչ ալկոհոլային խմիչքները, շոկոլադը, քաղցրավենիքը, տեսքտիլ արտադրանքը, ոսկերչական իրերը, մսամթերքը և այլն:
Ինչ վերաբերում է ոչ սակագնային կարգավորումներին, ապա դրանով դուրս կգան լրացուցիչ սահմանափակումները նշյալ ապրանքատեսակների նկատմամբ իրանական շուկայում, որը բավականին պաշտպանված է` ուղղված ներքին արտադրության խթանմանը:
Հարցին ի պատասխան`կան արդյոք հաշվարկներ, թե համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո որքանով կաճի Հայաստանից Իրան արտահանումը` փոխնախարար Ազիզյանն ասաց. «Հաշվարկներ, իհարկե, իրականացվել են, առանց դրանց հնարավոր չէ գնալ ազատ առևտրի համաձայնագրի: Մեր գնահատումներով` այն զգալի ազդեցություն կունենա Հայաստանի արտահանման վրա դեպի Իրան, այս փուլում կարող եմ ասել ընդամենը «զգալի» բառը: Մեր կողմից ներկայացված ապրանքների արտահանման գծով ունենք բավականին մեծ ներուժ: Այն, ինչ ունենք հիմա, բավականին փոքր մասն է նրա, որ նախատեսում ենք արտահանել հետագայում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում