Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ արյուն կա․ Ստեփան Դանիելյան

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը:

Պարոն Դանիելյան, Սերժ Սարգսյանը երեկ չբացառեց, որ կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում, մի հավելումով՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ է հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Ի՞նչ է ակնարկում Սերժ Սարգսյանը, որ նոր ոգի, նոր լիդերնե՞ր են պետք։ Արդյոք սա կարո՞ղ է լինել արդարացում։

-Նա ոչ մի բան էլ չի ակնարկում, այլ շատ ուղիղ ասում է՝ իշխանությունն ում է փոխանցելու։ Այսինքն՝ ինչ-որ առումով սա ստեղծված համակարգի համար վերևից կազմակերպված հեղաշրջում է։ 88-ից հետո ձևավորվել է մի որոշակի խավ՝ քաղաքական և սեփականատերերի խավ, որովհետև Հայաստանում իշխանության գալիս են սեփականության համար։ Եթե դուք ուշադրություն դարձնեք՝ ոչ միայն ամենավերևի օղակները, այլ նաև բարձր պաշտոն զբաղեցնող ոստիկանները, ազգային անվտանգության աշխատողները, գեներալները, դատավորները և դատախազներն այս կամ այն չափով իրենք սեփականատերեր են։ Եվ 80-90թթ․-ից սկսած՝ համարյա բոլոր իշխանափոխության պրոցեսներն իրենցից ենթադրել են սեփականության վերաբաշխում։ Դա սկսվեց 91թվականին, երբ Վազգեն Մանուկյանին ՀՀՇ-ն վարչապետությունից հանեց։ Հիմնական պատճառը հետևյալն էր, որ նա կառավարության համալրման գործընթացում նաև հին կադրերին է օգտագործել։ Եվ այստեղ շարժման տղաները սեփականաշնորհման գործում մասնակցեն և նոր տնտեսական, քաղաքական էլիտա ձևավորեն։ Այդ ժամանակվանից սկսած՝ տնտեսությունը և քաղաքականությունը միաձուլված են։ Եվ հիմա, ըստ էության, այս հայտարարությամբ՝ Սերժ Սարգսյանն ասում է, որ ինքը երիտասարդների նոր շերտ է ձևավորում (նկատի ունի շատ կոնկրետ երիտասարդների), որոնց փուլ առ փուլ ավելի ակտիվ կներկայացնի հանրությանը։ Եվ նաև մի մեծ շերտ, այդ թվում՝ հանրապետականների հիմնական ավանդական շերտ լքելու է քաղաքականությունը, և դրանից պետք է ենթադրել, որ այլևս ոչ միայն չեն օգտվելու այդ մենաշնորհներից, չեն օգտվելու իրենց պաշտոնական դիրքը չարաշահահելով սեփականություն և ֆինանսներ վաստակելուց, նրանք այդ ամենից զրկվելու են, և այստեղ նոր վերաբաշխում է տեղի ունենալու։

-Այսինքն՝ Սերժ Սարգսյանի ծրագիրը որքանո՞վ է իրատեսական։ Կարծում եք՝ Սերժ Սարգսյանը հասկացե՞լ է խնդիրը, որ այլևս սեփականության պաշտպանությունը չպետք է լինի քաղաքականության օրակարգում։

-Հակառակը։ Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հասկացել է, որ սեփականությունը հենց քաղաքականության հիմնական բաղադրիչն է Հայաստանի նման երկրում։ Այսինքն՝ սեփականությունն այստեղ ուղղաձիգ ենթարկվում է քաղաքականությանը։ Դրա համար էլ Հայաստանում ներդրումներ չեն եղել, կամ ովքեր ներդրումներ են արել, վերջում ձեռնունայն են գնացել։ Անկախ խոշոր բիզնեսը հաջորդ փուլում դառնալու է քաղաքականություն, որովհետև խոշոր բիզնեսն ինքն արդեն քաղաքականության մեջ ներգրավելու է, համագործակցելու է տարբեր կուսակցությունների հետ, և տնտեսության վերահսկողությունը, որը բերել է նրան, որ Հայաստանը տնտեսապես չի զարգանում, այլ հետընթաց է ապրում, զուտ այդ պատճառով է։ Եվ դա Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, դա շատ լավ հասկանում են նաև ՀՀԿ ավանդական և բիզնես շրջանակները, դա շատ լավ հասկանում են, որ «երիտասարդացման» ընթացքում իրենք զրկվում են իրենց մենաշնորհներից, ունեցվածքի մեծ մասից։

Տեսեք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, այսպես թե այնպես, իշխանությունը փոխանցեց իր վարչապետին, որին ինքն էր բերել, երկրորդը՝ Ռոբերտ Քոչարյանն ուներ Սերժ Սարգսյանին և այդ փոխանցումը կատարվեց, հիմա Սերժ Սարգսյանը ոչ ոք չունի, և միակ մարդը, ում կարող է փոխանցել, Քոչարյանն է, ինչը, ըստ էության, բացառվում է։ Եվ այս հայտարարությունը, որ նա ասաց՝ մնալու է, որպեսզի ապահովի իշխանությանը երիտասարդներին փոխանցելը, իր մեջ այն լուրջ վերաբաշխման վտանգներ ունի, և այն մարդիկ, որոնցից վերաբաշխելու է, իրենք դա շատ լավ հասկանում են։ Եվ նման հայտարարության մեջ, առանց չափազանցության, արյուն կա։

-Վերջին շրջանում մենք տեսնում ենք նաև ընդդիմադիրների փորձը՝ համախմբվելու և Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու համար։ Ի՞նչ եք ակնարկում, երբ ասում եք՝ արյուն կա։

-Փորձը ցույց է տալիս, որ երբ իշխանության ներսում շատ լուրջ հակասություն չի լինում, ապա ընդդիմության գործողություններն անարդյունք են լինում։ 1996 թվականին բոլորս հիշում եմք՝ ինչ կատարվեց։ 1997-ին այդ ընդդիմությունը ներգրավվեց իշխանության մեջ։ 2008 թվականից հետո նույնպես ընդդիմության մի մասը ներգրավվեց իշխանական համակարգում։ Այսինքն՝ ամեն անգամ հանրության վստահություն ունեցող ուժերին հաջորդ փուլում իշխանությունը ներգրավում է իշխանության մեջ՝ հանրությանը հանգստացնելու համար։ Իսկ ներգրավվող ուժերը հաճույքով ներառվում են սեփականության և կառավարման լծակներին, այսպես կամ այնպես, մասնակցելու գործին։ Հիմա խնդիրը հետևյալն է, որ արդեն, ըստ էության, չկա ընդդիմությունը, քանի որ նրա նկատմամբ անվստահություն կա հասարակության մեջ, և իշխանությունները չեն կարող նրանց հետ դաշինք կնքել՝ ընդդեմ իշխանության մյուս մասի և թեկուզ խաբկանքի ձևով, բայց դրանով սոցիալական ինչ-որ վստահություն ձեռք բերեն։ Երկրորդ, մենք պետք է հաշվենք, որ 1990-ականներին ձևավորված էլիտան նաև ռազմական էլիտա է։ Այստեղ նաև Արցախի խնդիրը կա, այնտեղ գեներալիտետ կա, բանակով անցած մարդիկ կան, իսկ երիտասարդներն այդ փորձը չունեն։ Այդ երիտասարդները չունենալով որևէ գաղափարախոսություն հանրությանը հասկանալի լինելու, հանրությանը որպես աջակից ունենալու համար, նաև ռազմական այդ թևի հետ շփվելու փորձ չունենալով, որքանով կարող են հաջողություն ունենալ։ Սրանք այն հարցականներն են, որոնց պատասխանը ոչ միայն մենք չունենք, այլև՝ Սերժ Սարգսյանը, և ինձ թվում է, որ նա լուրջ խնդիրների առջև է կանգնած։

-Նախօրեին պարզ դարձավ, որ «Ելք» դաշինքի կուսակցություններից մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» պայքարի այլ ճանապարհ է ընտրում, առաջիկայում իրենց ճանապարհային քարտեզը կներկայացնեն։ Մյուս կողմից՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատն է շարունակում իր համախմբման գործընթացը։ Արամ Կարապետյանն էլ հայտարարել է, որ մտադիր է միանալ այդ շարժմանը։ Խոսվում է 100 հազար մարդ փողոց դուրս բերելու մասին, բայց կազմակերպիչներն էլ գիտեն, որ այդ թվով մարդիկ փողոց երբեք դուրս չեն գալիս։ Այսինքն՝ նրանք ի սկզբանե գիտե՞ն, որ իրենց պայքարը տանում է փակուղի, այդ դեպքում ինչո՞ւ են նախաձեռնում։ Ձեզ համար հասկանալի՞ է նրանց օրակարգը։

-Այդ թվերն էական չեն, Հայաստանում 5 հազարով էլ կարելի է իշխանափոխություն իրականացնել։ Խնդիրն այն է, որ կազմակերպիչները հասկանալի լինեն հանրության համար և կարողանան օգտվել իշխանության ներսում եղած լուրջ պրոցեսներից։ Օգտվել, թե օգտագործվել, արդեն դա կախված է իրենց շնորհքից։ Ըստ էության, «Ելք»-ը, որ հիմնականում երիտասարդներից է բաղկացած, երկու մասի է բաժանվել. Մի մասն իրեն տեսնում է Սերժ Սարգսյանի ասած՝ երիտասարդների կազմում, մի մասն ավելի հավակնոտ է և փորձում է իրեն դրսևորել այլ կերպ։ Սակայն իրենք պետք է կարողանան հանրության համար վստահելի լինել։ Վստահելի լինելը նա չի, որ հայտարարեն, թե Սերժ Սարգսյանին դեմ են։ Իրենք պետք է կարողանան ձևակերպել այն խնդիրները, որոնք կան Հայաստանում, դրանց լուծումները կարողանան տալ և հանրությանը համոզեն, որ իրենք դա կարող են անել։ Անկասկած, եթե իրենց դա հաջողվի, իրենք շատ լուրջ աջակիցներ կունենան հենց իշխանության մեջ։

-Եթե նրանց հաջողվի համախմբվել, այդ պայքարի առանցքում կանգնում է Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագի՞րը», որովհետև մենք գիտենք, որ տարբեր քաղաքական ուժեր տարբեր կերպ են խնդիրների լուծումը տեսնում։ Կարո՞ղ է Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիրը» դառնալ դոմինանտ։

-Իտալական հայտնի գրող Բոկաչոյի նովելներից մեկում երկու հոգի՝ հրեա և կաթոլիկ, աստվածաբանական բանավեճի մեջ են մտնում և ամեն մեկը փորձում է դիմացինին համոզել, որ իր կրոնը լավն է և կրոնափոխ անել։ Նրանք իրար չեն կարողանում համոզել, բայց երբ մեկ տարի հետո հանդիպում են, պարզվում է՝ հրեան կրոնափոխ է եղել և կաթոլիկություն է ընդունել։ Հրեան ասում է, որ այնքան գովեցիր, որ որոշեցի գնամ Հռոմ և տեսնեմ, թե կաթոլիկությունը իրենից ինչ է ներկայացնում։ Գնացի Հռոմ և տեսա այն անբարոյականությունը, անսկզբունքայնությունը, սարսափելի արատները, որ կան Հռոմում, հենց Պապի պալատում, որն իրական դժոխք է ու ես հասկացա, թե որքան հզոր է այդ գաղափարը, որ նույնիսկ այդ անբարոյականության պայմաններում կարողանում է զարգանալ։

Այսինքն՝ երբ ասում են՝ ընդդիմությունը տարբեր մոտեցումներ ունի, կարող է միավորվել կամ չմիավորվել, իրականում խնդիրն այդ անձերը չեն։ Խնդիրն այն է, թե արդյոք կկարողանան իրենք գտնել այն գաղափարը, որը բոլորին կմիավորի, թե չեն կարող գտնել։ Մարդիկ միավորվում են գաղափարների շուրջ, երբ գաղափարը չկա, մարդիկ տարանջատվում են, բամբասում են իրարից, փոխադարձ ատելություն է առաջանում։

-Հիմա հստակ հայտարարում են, որ համախմբվում ենք Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու համար։

-Հանրության մեջ շատ մարդիկ կարող են հարց տալ, ասենք՝ Սերժ Սարգսյանի փոխարեն վերարտադրվեց մեկ ուրիշ Սերժ Սարգսյան, ի՞նչն է դրանով փոխվում։ Մենք տեսել ենք ժամանակին, որ ամբողջ հայ հասարակությունը երազում էր ազատվել Կարեն Դեմիրճյանի հանցագործ ու կառումպացված համակարգից։ Հետո եկան ազնիվ տղաները, բոլորի կողմից սիրված ՀՀՇ-ն ու Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մի քանի տարի հետո բոլորը երազում էին Տեր-Պետրոսյանից ազատվելու մասին, ասում էին՝ միայն թե ինքը գնա, մնացածը նորմալ կլինի։ Հետո եկավ Քոչարյանը, ու երազում էին նրանից ազատվել։ Հիմա Սերժ Սարգսյանն է։ Հիմա եթե գա մեկ ուրիշ անձ, ինչ երաշխիք կա, որ ինչ-որ բան փոխվելու է։ Որոնք են այն հիմնական խնդիրները, որոնք այս համակարգը ծնում է, որովհետև ընտրակեղծիքներին մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ։ Ինչու են նրանք դրան մասնակցում, նրանք հրամանի համար չեն մասնակցում, ինչ-որ բանի, կոնկրետ շահերի համար են միավորված։ Հիմա պետք է գտնել հարցի պատասխանը, թե ինչը պետք է փոխել, որ այդ երևույթը փոխվի։ Մինչև այդ հարցի պատասխանը չտրվի, ոչինչ չի փոխվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում