Monday, 13 05 2024
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով

Գազով ավտոմեքենաների հրդեհների թիվը մտահոգիչ է. ԱԻՆ ներկայացուցիչ

Հանրապետությունում վերջին վեց տարվա ընթացքում գրանցվել է ավտոմեքենաների՝ գազով պայմանավորված հրդեհների 531 դեպք, որի հետևանքով եղել է 19 զոհ, 62 տուժած: 2018 թվականի ընթացքում գրանցվել է 6 դեպք: Գազից ավտոմեքենաների հրդեհների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2016 թվականին` 119 դեպք, 2014 թվականին` 102 դեպք: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2017 թվականին` կազմելով 51 դեպք:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ 2017 թվականին գրանցված համեմատաբար ցածր ցուցանիշը հարաբերական է, որովհետև ոլորտում բազմաթիվ հարցեր շարունակում են չկարգավորված մնալ: Նշված ժամանակահատվածում գազից ավտոմեքենաների հրդեհների 500-ից ավելի դեպքի առկայությունը մասնագետը մտահոգիչ է համարում:

«Այս ոլորտում խնդիրը սուր է: Եթե գազալցակայանների մասով իրավիճակը բարելավվել է, ապա նույնը չենք կարող ասել ավտոմեքենաներում գազի բալոնների տեղադրման հետ կապված: Քիչ չեն դեպքերը, երբ վարորդները գազաբալոնները տեղադրում են ոչ թե համապատասխան լիցենզավորված ընկերությունում, այլ ծանոթ-բարեկամի միջոցով, իսկ դա լի է վտանգավոր հետևանքներով»,-ասաց Սերգեյ Հայրապետյանը:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ գազից պայթյունները հիմնականում տեղի են ունենում հին գազաբալոններով ավտոմեքենաներում:

«Փորձարկում չանցած, Աստված գիտի, թե որտեղից վերցրած գազաբալոններ են տեղադրում, տարիներ շարունակ չեն տանում ստուգման: Իհարկե, նաև պայթյունին նպաստում է ճնշման խնդիրը: Բարձր ճնշումն իրականում օգուտ չի տալիս վարորդներին, ավելին, այն գազաբալոնների արագ մաշվածության պատճառ է դառնում»,-հավելեց Սերգեյ Հայրապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում