Monday, 13 05 2024
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության

Բանակը՝ հյուծվող պատերազմի և անարդյունավետ կառավարման թիրախ

Մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Էդգար Երեմյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հարուցվել է քրեական գործ: Զինվորի մահվան պաշտոնական ինչ-որ վարկած, անշուշտ, կհայտարարվի, գուցե ոմանք նույնիսկ նկատողություններ ստանան կամ զրկվեն զբաղեցրած պաշտոնից, սակայն տեղի ունեցածն ավելի խորքային մտահոգություններ է ծնում:

Տարվա առաջին ամիսների վիճակագրությունը ցավալի պատկեր է բացահայտում. մեր զինված ուժերն ավելի շատ կորուստներ են ունենում առաջնագծից հեռու` դառնալով ոչ թե թշնամու գնդակի, այլ` բանակում տիրող անփութության, անկարգապահության, նաև`բեսպրեդելի զոհը: Օրինակ երեկվա դեպքի հետ կապված ուշագրավ մանրամասն է ներկայացրել Արարատի մարզի Ղուկասավան համայնքի համայնքապետ Արա Վարդանյանը. Էդգար Երեմյանը եղել է հենց այդ գյուղից:

Գյուղապետը լրատվամիջոցներին ասել է, թե Էդգարը սկսնակ վարորդ է եղել և այդ պարագայում տարակուսելի է, թե նրան ինչո՞ւ են վստահել մեքենայի ղեկը: Այն պարագայում, երբ Ադրբեջանը վարում է հոգեմաշ պատերազմի մարտավարություն, մեր բանակի ղեկավարությունը պարտավոր էր աչքի լույսի պահպանել զինվորին, նրա կյանքը, առողջությունը: Սակայն առայժմ լսում ենք միայն գեղեցիկ խոստումների, բարձրագոչ հայեցակարգերի, հայրենասիրական բարձրագոչ կարգախոսների մասին, բայց զինված ուժերի կառավարման որակը գտնվում է, մեղմ ասած, ոչ բարձր նշաձողի վրա:

Օրերս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել` հանգամանալից ներկայացնելով «Ազգ-բանակ» հայեցակարգը, որի նպատակներից մեկը բանակի թափանցիկության ապահովումն է: Սակայն գեղեցիկ ծրագրերը հակասության մեջ են մտնում իրականության հետ, որովհետև Հայաստանում, ըստ էության, չեն գործում քաղաքական և հասարակական վերահսկողության մեխանիզմները:

Անցումը խորհրդարանական կառավարմանն, ըստ էության, ոչինչ չի փոխելու. խնդիրը քաղաքական մշակույթի մեջ է: Հայաստանի բարձրագույն իշխանությունը նույնիսկ օրենսդրական մակարդակում անում է ամեն ինչ, որպեսզի ուժային սեգմենտը դուրս մնա քաղաքական և հասարակական վերահսկողությունից: Ոստիկանության և ԱԱԾ-ի պարագայում դա արվում է բացահայտ` օրենսդրական կարգավորումների միջոցով, ՊՆ-ն սուպերնախարություն է համարվում դե ֆակտո` այսպես կոչված, չգրված կանոններով: Երբ չեն գործում քաղաքական և հասարակական վերահսկողության մեխանիզմները, անիմաստ է խոսել արդյունավետ կառավարման, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի արդյունավետության մասին: Բանակում արձանագրված զոհերը հիմնականում ոչ արդյունավետ, կոռուպցիոն կառավարման հետևանքներ են: Այս առումով` Ադրբեջանի հիմնական դաշնակիցը Հայաստանում հաստատված կառավարման արատավոր համակարգն է:

Մյուս կողմից` աքսիոմատիկ ճշմարտություն է, որ Հայաստանում կառավարման համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներ հնարավոր է իրականացնել միայն խաղաղության հաստատումից հետո, երբ կփոխվեն հասարակության պահանջներն ու առաջնահերթությունները` թույլ չտալով, որ իշխանությունները կեղծված ընտրությունները, կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը, բեսպրեդելը, նաև զինվորների չարդարացված մահերը «դուրս գրեն» պատերազմի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում