ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Արարատի մարզի Կանաչուտ համայնքում խոչընդոտվել է լրագրող Գայանե Զարգարյանի կողմից իր մասնագիտական օրինական գործունեության իրականացումը և նա ենթարկվել է հետապնդման: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանի հանձնարարությամբ հրապարակումը, որը ներկայացվել է որպես հաղորդում հանցագործության մասին, արդեն իսկ ուղարկվել է ՀՀ ՔԿ ՝ հրապարակման մեջ ներկայացվող հանգամանքները ստուգելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու:
«Հանձնարարվել է այդ շրջանակներում անհապաղ ձեռնարկել քննչական և դատավարական այլ գործողություններ, մասնավորապես, իրականացնել դեպքի վայրի զննություն, առգրավել ավտոճանապարհի տվյալ հատվածում տեղակայված տեսագրող սարքերի միջոցով իրականացված տեսագրությունները, ինչպես նաև պարզել դեպքի ականատես անձանց և մասնակիցների շրջանակը: Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- ասել է Աբրահամյանը: