ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով դաշնային վարչությունը («Ռոսսելխոզնադզոր») «Պուլկովո» օդանավակայանի բեռների անցակետում կանխել է Հայաստանից 250 կգ ելակի մուտքը:
«Ստուգելու ժամանակ հատապտուղների վրա հայտնաբերվել են կենդանի միջատներ, որոնք արտաքինից նման են կալիֆորնական ծաղկային թրթուրների»,- ասված է «Ռոսսելխոզնադզոր»-ի Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի մարզի վարչության մամուլի ծառայության պաշտոնական հայտարարության մեջ:
Հաղորդվում է նաև, որ լաբորատոր հետազոտությունը հաստատել է հատապտուղների մեջ վարակիչ վնասատուի առկայությունը: