Կոնցեպտի հեղինակները որոշել են ցուցադրել 2030 թվականի Սեդանի իրենց տեսլականը: Նոր Volkswagen I.D. Vizzion-ի ցուցադրությունը կայացել է Ժնևի ավոտսրահում:
Ժնևի ավտոսրահում Volkswagen-ը ցուցադրել է իր նոր կոնցեպտը` I.D. Vizzion-ը: Վերջինիս գլխավոր առանձնահատկությունը ղեկի և ոտնակների հանգույցի բացակայությունն է: Ներկայացման նպատակն արտադրողներին 2030 թվականի Սեդանի տեսլականը ցուցադրելն է, գրում է The Verge-ն:
Մեքենան ինքնուրույն է շարժվում: Այն օժտված է բազմաթիվ տեսախցիկներ ունեցող ավտոմատ ղեկավարման սարքով, լազերով և ռադիոհաղորդիչով: Vizzion-ն ինտերնետից և, հավանաբար այլ մեքենաներից, ինքնուրույն տեղեկություններ է հավաքում ճանապարհային երթևեկության մասին:
Ավտոմեքենայի սրահը կահավորված է մինիմալիստական ոճով: Այն շարժման մեջ են դնում երկու էլեկտրական շարժիչներ`201 և 101 ձիաուժ հզորությամբ: Ավտոմեքենան համալրված է նաև 111 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցով: Սպասվում է, որ մեկ լիցքավորմամբ այն կարող է հաղթահարել 562 կմ ճանապարհ: