Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և շնորհավորել գործընկերոջը ծննդյան 64-ամյակի առիթով։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
Զրույցի ընթացքում Էրդողանը ցավակցել է Ալիևին այսպես կոչված «Խոջալուի դեպքերի» կապակցությամբ:
Պետությունների ղեկավարները վստահություն են արտահայտել, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները կշարունակեն հետագայում էլ հաջողությամբ զարգանալ։