Ուկրաինացի երգչուհի Ջամալան հայտարարել է, որ «Եվրատեսիլ-2018» ազգային ընտրության արդյունքում հաղթած Melowin-ի երկրպագուները իրեն սպառնացել են: Այդ մասին տեղեկացնում է NewsOne հեռուստաալիքը:
«Melowin-ի երկրպագուները սպառնում են, SMS-ներ են ուղարկում՝ սպառնալից բովանդակությամբ: Դա հենց այնպես չէ, դա քրեական հանցագործություն է»,- ասել է Ջամալան:
«Եվրատեսիլ-2018»-ին Ուկրաինան կներկայացնի Կոնստանտին Բոչարովը, որ հանդես է գալիս Melowin ծածկանվամբ: