Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը

Մեծ խնդիր է դրվում 4-րդ նախագահի վրա՝ ձևավորել նոր նախագահի կերպարը. Արմեն Սարգսյան

Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը կարծում է, որ Սահմանադրությամբ հաջորդ նախագահի վրա ոչ միայն նոր, խորհրդարանական նախագահի մշակույթի ստեղծման, այլև նոր նախագահի կերպարը, նրա լիազորությունները, նրա ներկայությունը ձևավորելու խնդիր է դրված: Այս մասին Սարգսյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

– Բոլորին հանդիպեցիք՝ քաղհասարակություն, կուսակցություններ: Կախվա՞ծ էր Ձեր պատասխանը նաև այս հանդիպումներից: Ի՞նչը Ձեզ համոզեք, որ Դուք ընդունեք այդ առաջարկը:

– Նախ, իհարկե, բոլորի հետ չհանդիպեցի: Ծրագրում եմ շարունակել իմ հանդիպումները: Եվ, ճիշտն ասած, մինչ խորհրդարանում Հանրապետության նախագահի ընտրության օրը, քանի որ թիվը շատ մեծ է, հույս ունեմ, դրանից հետո շարունակեմ: Ճիշտն ասած, այս պահին հետաքրքրությունը իմ մեջ այնքան մեծ է, որ եթե նույնիսկ չընտրվեմ, կուզենամ ավելի խորը հասկանամ, թե ինչ է կատարվում երկրում, որտեղ ենք մենք և ուր ենք գնալու: Կա՞ր արդյոք մեկ բան, որ ինձ դրդեց ասել «այո»: Գործոնները շատ են․ սկսած մեծ պատասխանատվությունից, որ իմ առջև դրվեց, որին «ոչ» ասելը ինչ-որ իմաստով դասալքության նման կեցվածք կլիներ: Երկրորդը, շատ լավ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Սակայն, երբ դու Հանրապետության նախագահի թեկնածու ես, և մարդկանց ես հանդիպում, լինի քաղաքական [գործչին] կամ պարզ գյուղացուն կամ արդյունաբերողին, Արցախում լինի, Գյումրիում, լրիվ ուրիշ մոտեցում կա և՛ քո մեջ, և՛ այն մարդկանց, որոնց հանդիպում ես: Ավելի բաց ցանկությամբ շփվում են հետդ և իրենց սպասելիքն են քեզ ասում: Իհարկե, սպասելիքների սպեկտը շատ անսպասելիորեն կամ սպասելի, շատ մեծ է: Շատերը կարծում են, որ Հանրապետության հաջորդ նախագահը՝ չորրորդ նախագահը լիազորություններ չի ունենալու, հետևաբար նրանից սպասելիքներ պետք չի ունենալ: Եվ կա մյուս ծայրահեղությունը, որ, իներցիայով մտածելով, Հանրապետության նախագահը ամեն ինչ կարող է: Իրականությունը ինչ-որ տեղ երկուսի մեջտեղում է: Եթե առանձնացնելու լինեմ մեկ պատասխան, ես կարծում եմ, մեր նոր Սահմանադրությամբ, քանի որ Հանրապետության նախագահը շատ վարչական լծակներ չունի, սակայն ունի իրեն տրված շատ մեծ պարտականություններ և լիազորություններ՝ Սահմանադրության մեջ ձևակերպված, նախ և առաջ մեծ խնդիր է, թե ինչպիսի էություն կլցվի այդ շրջանակի ներսում: Հետևաբար մեծ խնդիր է դրվում չորրորդ նախագահի վրա՝ ինչ-որ ձևով ձևավորել նոր նախագահի կերպարը, նրա լիազորությունները, նրա ներկայությունը: Եվ նաև՝ ինչ-որ ձևով մշակույթ ստեղծել նոր, խորհրդարանական նախագահի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում