Իրաքի դատարանը կախաղան հանելու միջոցով մահապատժի է դատապարտել Թուրքիայի քաղաքացուհուն՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը միանալու համար։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Բաղդադի քրեական դատարանի ներկայացուցիչը։
Նրա խոսքերով՝ տարբեր ազգությունների տաս այլ կանայք դատապարտվել են ցմահ բանտարկության։ Դատավճիռները կարող են բողոքարկվել։
«Դատարանը տաս կանանց նկատմամբ ցմահ բանտարկության վճիռներ է կայացրել, այն բանից հետո, երբ նրանց մեղադրել են ահաբեկչության համար և մահապատժի է դատապարտել ևս մեկ ահաբեկչի, ով Թուրքիայի քաղաքացի է»,– ասել է դատավոր Աբդուլ–Սաթար ալ–Բիրկդարը։