Sunday, 12 05 2024
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է

Դատավորն առանց գործի գալու նիստը հետաձգել է. ԱԱԾ պաշտոնյայի ազգականներից տուժած գորիսեցիները դիմել են դատարան

Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի մոր՝ Արաքսյա Ղասումյանի և նրա քրոջ՝ Քնարիկ Ջավահիրյանի կողմից տասնյակ գորիսեցիների խաբելու միջոցով «Կամուրջ» վարկային կազմակերպությունից հազարավոր դոլարներ յուրացնելու փաստով, ինչպես հայտնի է, քրեական գործ էր հարուցվել, որը, քննիչի որոշմամբ, կարճվել էր։ Տուժած քաղաքացիներից Նաիրա Սահակյանը Քրեական հետապնդում չիրականացնելու քննիչի որոշման դեմ բողոք էր ներկայացրել Սյունքիի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Երեկ այդ գործով նիստ էր նշանակված։ Կողմերը, ըստ ծանուցման, ներկայացել են դատարան, 1 ժամ սպասեուց հետո հանկարծ պարզ է դարձել, որ դատավոր Դավիթ Սարգսյանը նախապես նշանակված գործով առհասարակ դատարան չի ներկայացել։ Հայցվոր կողմին դատարանում տեղեկացրել են, որ դատավորը ծանրաբեռնվածության պատճառով չի կարող նիստ անցկացնել։ Դատական նիստն առանց կողմերի հետ համաձայնեցվելու հետաձգվել է և նշանակվել փետրվարի 14-ին։

Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ անցած տարի Գորիսի մի շարք քաղաքացիներ շատ պատահաբար հայտնաբերել էին, որ իրենք հանդիսանում են «Կամուրջ» վարկային կազմակերպությունից վերցված վարկերի երաշխավորներ։ Իրենց անուններով վարկեր են ձևակերպված, որը չմարելու արդյունքում մարդկանց բնակարանները, գույքը հայտնվել է կալանքի տակ։ Մեր ձեռքի տակ հայտնված նյութերից, սակայն, պարզ է դառնում, որ Ղասումյանը և Քնարիկ Ջավահիրյանը շատ դեպքերում համոզել են քաղաքացիներին դառնալ իրենց վարկի երաշխավորը։ Նրանցից շատերն էլ ճանաչելով այդ անձանց և իմանալով, թե ովքեր են, վստահ են եղել, որ վարկերը կմարվեն, իրենք խնդիրներ չեն ունենա, և համաձայնել են։ Բայց երբ վարկը չի մարվել և իրենց գույքը հայտնվել է կալանքի տակ, նրանք դիմել են իրավապահներին։ Քրեական գործը, սակայն, երկարատև քննությունից հետո կարճվել էր և ԱԱԾ պաշտոնյայի ազգականները այդպես էլ մնացել էին անպատիժ։ Հիմա տուժած գորիսեցիներից ոմանք փորձում են դատական ճանապարհով արդարության հասնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում