Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Կաշառակեր դասախոսները չեն կարող դառնալ բարձրագույն դատական խորհրդի անդամ. «Ելք»-ը հնարավոր է թեկնածու առաջադրի

Ինչպես հայտնի է, նոր Սահմանադրության համաձայն, ներկայիս արդարադատության խորհրդին փոխարինելու է գալիս բարձրագույն դատական խորհուրդը։ Հենց այս նոր կառույցն է լինելու դատական համակարգի ղեկավար մարմինը՝ ավելի ընդարձակ լիազորություններով: Խորհուրդը կազմված է լինելու 10 անդամից, որոնցից 5-ը լինելու են դատավորներ, 5-ը՝ գիտնականներ։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, իրավաբան Էդմոն Մարուքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բարձրագույն դատական խորհուրդը իր ինստիտուցիոնալ ձևով տարբերվելու է արդարադատության խորհրդից։ Այս նոր կառույցի անկախության երաշխիքներն ավելի շատ են, հետևաբար, շատ ուշադիր պետք է հետևել, որպեսզի նոր կառույցի անդամները ճիշտ մարդիկ ընտրվեն։ «Բացի Դատական օրենսգրքով սահմանված չափանիշների, պետք է ուշադիր լինել, որ այնպիսի դատավորներ, այնպիսի անդամներ չներկայացնեն, որոնք այս կամ այն կերպ աչքի են ընկել։ Օրինակ՝ պետք է ուշադիր լինել, որ բարձրագույն դատական խորհրդի անդամ չդառնան այնպիսի թեկնածուներ, որոնք տարբեր հնչեղ, քաղաքական գործերով են անցել, հայտնի են իրենց կայացրած ապօրինի որոշումներով, հայտնի են որպես փաստաբանների իրավունքները ոտնահարող դատավորներ, կամ դատավոր լինելով հանդերձ՝ օլիգարխներ են իրենց հայտարարագրերով։ Անպայման պետք է ուշադիր լինել, որ այդպիսի թեկնածուներ չառաջադրվեն»,- ասաց Մարուքյանը։

Ինչ վերաբերում է բարձրագույն դատական խորհրդի մյուս հինգ՝ իրավաբան-գիտնական թեկնածուներին, ապա, մեր զրուցակցի խոսքերով, այս հարցում պետք է էլ ավելի ուշադիր լինել, քանի որ կարող են առաջադրվել այնպիսի դոկտոր-պրոֆեսոր դասախոսներ, որոնք, օրինակ, համալսարաններում կամ ակադեմիական շրջանակներում հայտնի են որպես ռիսկային։ Այլ կերպ ասած՝ հայտնի են որպես կաշառակեր դասախոսներ։ «Պետք է ուշադիր լինել, որ հանկարծ այդպիսի դասախոսի, գիտնականի թեկնածություն չառաջադրվի։ Չառաջադրվեն այնպիսի դասախոս-գիտնականներ, ովքեր իրավաբանականի ուսանողների հետ փողով պարապում են, որպեսզի հետագայում այդ ուսանողի ստուգարքը կամ քննությունը նշանակեն։ Այստեղ հստակ շահերի բախում կա՝ փողով պարապում են ուսանողների հետ, որ հետո նրանց քննությունը նշանակեն։ Այսպիսի արատավոր պրակտիկա ունենք մենք իրավաբանական բուհերում։ Դրա համար էլ պետք է հետևողական լինել, որ այդ փողով պարապող մարդիկ չհայտնվեն բարձրագույն դատական խորհրդում։ Մարդը, որ փողով պարապում է ուսանողի հետ, որ հետո նրա քննությունը նշանակի, ապա նրա ներկայությունը բարձրագույն դատական խորհրդում աբսուրդ կլինի»,- նշեց Մարուքյանը։

Ի դեպ, Մարուքյանը նշեց, որ իրենք ևս քննարկում են «Ելք» խմբակցության կողմից իրավաբան-գիտնական թեկնածու առաջադրել դատական խորհրդի համար։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում