Այսօր՝ հունվարի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Մարտունի քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 39-ամյա Հարություն Մանուկյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում իր վարած Opel Zafira մակնիշի 35 MF 684 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 60-ամյա Դերենիկ Դավթյանին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն, պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է և մարզի ոստիկանապետի, քննչական վարչության պետի և 3-րդ վաշտի հրամանատարի ուղեկցությամբ նրան տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: