Monday, 13 05 2024
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին

Ինչն էր սարսափելի, այս անգամ՝ «Ելք»-ի երթում

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հունվարի 22-ի ճեպազրույցների ընթացքում հայտարարել է, որ հունվարի 19-ին «Ելք» դաշինքի նախաձեռնած երթի մասնակիցների թիվը վկայում է, որ գնաճը այդքան էլ սարսափելի չէ, որքան ներկայացվում է:

«Ելք» դաշինքը երթ էր անցկացրել թանկացումների դեմ, որը այնքան էլ բազմամարդ չէր, եթե հաշվի առնենք, որ դաշինքը բարձրացրել էր հարց, որը թերևս պետք է հուզեր քաղաքացիներին՝ անկախ քաղաքական հայացքներից: Սարսափելի է գնաճը, թե ոչ՝ դա թերևս յուրաքանչյուրի համար պատկերացնելի է ըստ իր գրպանի պարունակության, որովհետև բողոքի երթն այդ առումով չի կարող լինել գնաճի սարսափելիության ցուցիչ:

Ի վերջո, այդ տեսանկյունից իրավիճակի սարսափելիության ցուցիչ է մեկ այլ երթ՝ դարձյալ բողոքի, պարզապես ոչ թե որևէ քաղաքական ուժի առաջնորդությամբ Երևանի փողոցներով, այլ ինքնաբուխ երթ՝ դեպի Հայաստանից դուրս տանող օդանավեր ու ավտոբուսներ, որ կոչվում է արտագաղթ:

Եթե կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն դիտարկում է ցուցիչները այդ տարբերակով, ապա բազմամարդ երթը այլ տեղ է, այլ ուղղությամբ, ու դա իսկապես սարսափելի է: «Ելք»-ի երթը ցույց տվեց սարսափելիության մեկ այլ աստիճան՝ քաղաքական ուժերի, քաղաքական գործընթացների, դրանց միջոցով որևէ խնդիր լուծելու հնարավորության հանդեպ Հայաստանի քաղաքացիների սարսափելի ցածր վստահության աստիճանը:

Միաժամանակ երթը ցույց տվեց քաղաքական տարբեր ուժերի սարսափելիության աստիճանի, այսպես ասած, ինքնասիրահարվածությունը, կարևորն անկարևորից տարբերակելու, հանրային շահը կուսակցականից վեր դասելու կարողության սարսափելի ցածր աստիճանը: «Ելք»-ի երթում դա դրսևորվեց հերթական անգամ, մյուս կողմից՝ իհարկե, հերթական անգամ դրսևորելով հանրության հետ աշխատանքի հարցում Հայաստանի քաղաքական սուբյեկտների կամ այդպիսին լինելու հավակնություն ներկայացնող ուժերի խիստ ցածր ՕԳԳ-ն:

Ընդ որում, սարսափելի բառն այստեղ կարող է տեղ գտնել բառի միանգամայն ուղիղ իմաստով:  Որովհետև երբ երկրում չկա քաղաքական ամուր, կայուն, հանրային մեծ վստահություն վայելող ընդդիմություն, որը կարող է քաղաքական գործընթացով արտահայտել հանրության դժգոհությունն այս կամ այն խնդրի վերաբերյալ ու լինել այդ դժգոհության քաղաքակիրթ հաղորդիչ, ապա նվազագույն դեպքում այդ երկրում անկում է ապրում քաղաքական և կառավարման համակարգի արդյունավետությունը, իսկ առավելագույն վտանգը այն է, որ այդ երկրում խորացող հուսահատությունը հանգեցնում է կա՛մ ժողովրդագրական աղետի, կա՛մ պարզապես տարատեսակ արկածախնդրությունների ռիսկ պարունակող ծայրահեղ տրամադրությունների գեներացման, որոնք երկուսն էլ հավասարապես վտանգավոր են բարդ տարածաշրջանում չավարտված պատերազմի մեջ գտնվող պետության և պետականության համար:

Այստեղ, իհարկե, անելիքը միայն իշխանության դաշտում չէ, այլ հենց ընդդիմության դիրքում հանդես եկող քաղաքական ուժերի, որոնք պետք է մտածեն հանրային անվստահությունը հաղթահարելու արդյունավետ տարբերակների և մեթոդաբանության մասին: Մյուս կողմից, սակայն, խնդիրը պետք է ոչ միայն ոչ պակաս, այլև ավելի մեծ ուշադրության արժանանա նաև իշխող «վերնախավում», եթե կա պետականության անվտանգության համար համակարգային պատասխանատվության գիտակցում, քանի որ քաղաքական գործընթացի և դրա հանդեպ հանրային վստահության ոչնչացումը իշխանութան համար ինքնախաբեություն է, թե՝ իրավիճակը այնքան էլ սարսափելի չէ, որքան ներկայացվում է:

Իրականում դա պետականության տակ դրվող դանդաղ գործողության ական է, որը կարող է պայթել ամեն պահի, իսկ դա սարսափելի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում