Monday, 13 05 2024
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ

Համանախագահները բացահայտել են Նալբանդյան-Մամեդյարով ձևաչափի նպատակն ու նոր մոդելը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Նալբանդյան-Մամեդյարով՝ Կրակովում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ: Հայտարարությունն ընդհանուր առմամբ բնորոշ է այդպիսի հանգրվաններում համանախագահ եռյակի արած այլ հայտարարություններին՝ իհարկե յուրաքանչյուր դեպքում որոշակի տողատակային նրբերանգներով:

Այդ իմաստով Նալբանդյան-Մամեդյարով հայտարարությունն ուշագրավ է մասնավորապես այն ձևակերպմամբ, թե «նախարարները և համանախագահներն ընդունել են շփման գծում հարաբերական անդորրը»՝ պայմանավորվելով շարունակել ամրապնդել այն: Այդ ձևակերպումը գործնականում պարունակում է իմաստը, որ առկա է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումների ձևաչափում և ընդհանրապես կարգավորման գործընթացի ներկայիս փուլում: Դա իրավիճակի, այսպես ասած, պարբերական ռևիզիան է, և տպավորություն է, որ հանդիպումների այդ ձևաչափով կողմերը հաշվետվություն են ներկայացնում համանախագահ եռյակին՝ սահմանին, շփման գծում տիրող իրավիճակի և հրադադարի պահպանման համար, իսկ համանախագահ եռյակն էլ, այսպես ասած, ընդունում է այդ հաշվետվությունը:

Ապրիլյան պատերազմից հետո ժամանակի ընթացքում համանախագահ եռյակի մոտ ձևավորվեց համոզման ու նաև փոխադարձ շահերի մի նվազագույն կոնսենսուս, որի առանցքում իրավիճակի կայունության պահպանումն ու լարվածության, ռազմական բախումների աճման միտում պարունակող դրսևորումների բացառումն է: Դա ամենևին չի նշանակում միջադեպերի իսպառ բացառում, խնդիրը, սակայն, այն է, որ մանրակրկիտ վերահսկողության մի շարք պատճառներով անիրագործելի նպատակի փոխարեն՝ համանախագահ եռյակը, առաջին հերթին իհարկե իրեն հետաքրքրող մասշտաբներից ելնելով, նաև պրագմատիկ եզրահանգումով դնում է իրավիճակի առավել լայն ռիսկերի կառավարման և չեզոքացման խնդիր: Դրանք այն ռիսկերն են կամ լարվածության այն դրսևորումները, որոնք կարող են բերել փոխադարձ պատասխանների և ըստ այդմ իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու՝ հանգեցնելով արդեն առավել լայնամասշտաբ ապակայունության վտանգի: Իսկ դա համանախագահ երկրներին ոչ միայն ներկայումս պետք չէ, այլև պետք չի եղել նախորդ երկու տասնամյակներում էլ:

Պարզապես ապրիլյան պատերազմը նրանց հուշեց, որ բլից-պատերազմը որևէ ելք չէ և առավելագույնը կարող է հանգեցնել ավելի մասշտաբային, ռեգիոնալ բախման: Իսկ դա համանախագահ եռյակի համար ոչ միայն անցանկալի, այլև վտանգավոր տարբերակ է: Ըստ այդմ՝ խնդիրը, ապրիլյան պատերազմի այսպես ասած՝ դասն ունենալով, իրավիճակի կառավարման ավելի էֆեկտիվ մոդելի կիրառումն է:

Եվ այդ տեսանկյունից Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման արդյունքում համանախագահների արած հայտարարության տողատակում նշմարվող ուշագրավ միտքը հուշում է, որ համանախագահները անցնում են պարբերական կամ մշտական ռևիզիայի մոդելի, երբ կողմերը պարբերաբար հաշվետու են լինելու սահմանին իրավիճակի համար, և համանախագահները պետք է ընդունեն այդ հաշվետվությունը, ինչը նշանակում է, որ հրադադարի և կայունության պահպանման հարցում որևէ կողմի գործողությունների հաշվետվությունը մերժելու դեպքում տվյալ կողմը կարող է ունենալ շոշափելի խնդիրներ:

Ի վերջո՝ կողմերը գործ ունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից երեքի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում