Friday, 10 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Հանրային ճնշում իշխանության վրա

Մինչև ժողովուրդը դուրս չգա փողոց, որևէ փոփոխություն տեղի չի ունենա և իշխանությունը չի գնա տնտեսական որևէ քայլի՝ հանրության խնդիրները լուծելու և սոցիալ-տնտեսական ծանրությունը թեթևացնելու համար: Այդ միտքը արտահայտել է խորհրդարանի «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Դաշինքի մեկ այլ առաջնորդ, Էդմոն Մարուքյանը ևս հայտարարել է, որ խորհրդարանական հարթակը սպառված է և հնարավոր է միայն փողոցային պայքար: Այդ ելույթները հնչել են նախօրեին խորհրդարանում, երբ իշխանությունը մերժել է «Ծառուկյան» դաշինքի առաջարկը՝ եկամտահարկը 3000 դրամով նվազեցնելու վերաբերյալ:

«Ելք»-ը Ծառուկյան դաշինքի առաջարկի այդ մերժումը փորձել է օգտագործել որպես առիթ ոչ միայն հունվարի 19-ին թանկացումների դեմ հայտարարված իր երթը ևս մեկ անգամ ազդարարելու և հնարավորինս շատ հանրային շրջանակներ ներգրավելու համար, այլ նաև «Ծառուկյան» դաշինքին ինչ-որ իմաստով պատասխանելու: Բանն այն է, որ դաշինքը չընդունեց փողոցային պայքարի «Ելք»-ի առաջարկը, ասելով, որ խորհրդարանական հնարավորությունները չեն սպառվել:

Այժմ «Ելք»-ը կոնկրետ «Ծառուկյան» դաշինքի առաջարկի մերժման օրինակի վրա հրատապ ցույց է տալիս, թե սպառվել են, «Ծառուկյան» դաշինքը չունի խորհրդարանում որևէ հնարավորություն և հնարավորությունը փողոցում է: Որքան էլ գրեթե անհերքելի է թվում այն, որ խորհրդարանում բոլոր հնարավորությունները կախված են ՀՀԿ-ից, փողոցում հնարավորությունների հարցը մեղմ ասած չի դառնում միարժեք:Բանն այն է, որ փողոցային պայքարի մեթոդաբանությունը Հայաստանում ներկայումս, կամ գոնե առայժմ իր արդյունավետությամբ և հեռանկարայնությամբ ամենևին ավելին չի խոստանում, քան ասենք ինստիտուցիոնալ որևէ հարթակ: Ընդհանրապես իհարկե բանը ոչ միայն համեմատությունը չէ, այլ համեմատությունն ընդհանրչապես սխալ է: Եվ բանն ընդհանրապես պայքարի այսպես ասած հարթակները չեն՝ փողոց, հրապարակ, խորհրդարան, թե որևէ այլ տեղ: Բանը պայքարի տրամաբանությունն է, օրակարգը, ձևակերպված խնդիրների հստակությունն ու հետապնդվող նպատակների ու դրանց ուղղությամբ կատարվելիք քայլերի հնարավորինս երկարաժամկետ հաջորդականությունը: Կառուցվում է որևէ պայքար դրա՞նց վրա, թե՞ օրինակ փողոցում հնարավորինս շատ մարդ հավաքելու:

Հայաստանում մինչ այժմ տրամաբանության և մեթոդաբանության հիմքում եղել է «մարդաշատությունը»: Բայց, արի ու տես, որ փողոցում մարդիկ ոչ միայն չեն ավելացել, այլ հակառակը՝ սկսել են նվազել: Եվ այստեղ իհարկե խնդրի լուծում տեսնել միայն կոչերում, թե մարդիկ են մեղավոր, որ միայն խոհանոցում են խոսում, իսկ դուրս չեն գալիս, դարձյալ մոլորություն է և անհամարժեքություն: Առանցքային խնդիրը այս դեպքում այն է, որ Հայաստանում ընդդիմությունն այդ իմաստով կամաց-կամաց վերածվեց «ոչ պետական մեղադրողի», հանրային օրակարգ ձևավորողի փոխարեն: Լուծումներ թերևս պետք է փնտրել այստեղ՝ ինչպես ձևավորել օրակարգ, դուրս գալով «ոչ պետական մեղադրողի» կարգավիճակից, որում ընդդիմությունն անմիջապես հայտնվում է առաջին իսկ առիթի դեպքում: Հակառակ դեպքում, անգամ ամենաբազմամարդ փողոցային գործընթացներն ավելի շուտ անցնում են իշխանության անուղղակի կամ ուղղակի կառավարման ներքո, միանա՞ դրանց «Ծառուկյան» դաշինքը, թե ոչ:

Մի բան սակայն անկասկած է, որ կոսմետիկայից դուրս որևէ հիմնարար սոցիալ-տնտեսական փոփոխության իշխանությունը կգնա գերազանցապես հանրային ճնշման պարագայում: Ամբողջ հարցն այդ ճնշումը ստանալն է, որովհետև եղել են ճնշման բազմաթիվ նախադեպեր, բայց հանրությունն այդպես էլ չի ստացել կոսմետիկ փոփոխությունից ավելի: Հետևաբար, ըստ երևույթին արժե լրջորեն հասկանալ հանրային ճնշում ասվածը, մեխանիկական տեղապտույտում չհայտնվելու համար:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում