Ռուսաստանաբնակ Հարություն Գալուստյանը ձեռքին դաջել է աշխարհի լավագույն վիրտուալ մարզիկներից մեկի՝ Counter-Strike: Global Offensive-ի բրազիլացի խաղացող Գաբրիել Տոլեդոյի դեմքը։ Կիբերմարզիկը հայտնի է FalleN կեղծանունով։
22-ամյա Գալուստյանը հանդիսանում է Յարոսլավլի բնակիչ։
Դաջվածքի ստեղծումը տևել է ավելի քան 5 ժամ։ Նման հաճույքը Գալուստյանին արժեցել է մոտ 10 հազար ռուբլի։