ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում վարչական վարույթ է հարուցվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Էդմոն Մարուքյանը:
«Մասնավորապես՝ ես պաշտպանել եմ նրանց բողոքն ու հայտնել պարոն Շաբոյանին, որ մաքսատան կողմից տեղի է ունեցել օրենքով անթույլատրելի խտրականությամբ դրսևորված պետական աջակցության դեպք. ըստ այդմ՝ խախտվել են մաքսատանն ապահովագրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների օրինական շահերը։
Պարոն Շաբոյանից ստացված գրությամբ տեղեկացվել ենք, որ խնդրո առարկա հարցի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ և այն քննության փուլում է»,-գրել է Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ նա նախորդ շաբաթ գրություններով դիմել էր նաև վարչապետ Կարոն Կարապետյանին ՝ բարձրացնելով Բագրատաշենի անցակետում ապահովագրողների կողմից իրականացվող բողոքի ցույցերի հարցը: