Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Արցախը 2018թ. արտաքին քաղաքականության ոլորտում

Արցախի Հանրապետությունը 2018 թվականին պատրաստվում է ակտիվ քայլեր ձեռնարկել արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններով՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններին ավելի ակտիվորեն մասնակցելու, Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու և Արցախը աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու, ինչպես նաև տարբեր սուբյեկտների հետ երկկողմ հարաբերություններ հաստատելու նպատակով: Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունն ունի երեք հիմնական առաջնահերթություն:

Բանակցությունների լիարժեք ձևաչափը պետք է վերականգնվի

Այսպիսով, գերակա խնդիրներից առաջինը արցախա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումն է: Ստեփանակերտը լիարժեքորեն չի մասնակցում հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին, բայց բանակցային գործընթացից դուրս չի մնացել, քանի որ արցախյան կողմի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և թե՛ այլ պաշտոնյաների, օրինակ՝ ԵԱՀԿ գործող նախագահի, նրա անձնական ներկայացուցչի հետ:
«Ի վերջո, Արցախն անմիջականորեն մասնակցում է խաղաղության և կայունության պահպանմանը: Այս ուղղությամբ ևս մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել: Բայց դա չի նշանակում, որ եթե մենք կողմնակից ենք խաղաղ կարգավորման, ի վիճակի չենք կասեցնել Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն»,- ասում է Դավիթ Բաբայանը:

Բանակցություններին Արցախի մասնակցության հարցին «Անալիտիկոն» հանդեսի 2017 թ. տարեվերջյան համարում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ փաստելով, որ Լեռնային Ղարաբաղը դեռևս 1993 թ. ԵԱՀԿ-ի կողմից ճանաչվել է որպես հակամարտության երրորդ կողմ, բայց լիարժեք՝ եռակողմ ձևաչափով բանակցություններն ընթացել են մինչև 1997 թվականը: Ներկայումս բանակցային գործընթաց, դասական առումով, չկա: Միջնորդները 97-ից ի վեր կիրառում են, այսպես ասած, «մաքոքային դիվանագիտության» մեթոդը, որի էությունը հետևյալն է՝ աշխատանքներ են տարվում կողմերի հետ մի շարք սկզբունքների համաձայնեցման շուրջ, որոնց հիման վրա հնարավոր կլինի շարունակել բանակցությունները:

«1997 թվականից ի վեր, կարելի է ասել, խաղաղ գործընթացն ընթանում է խեղված ձևաչափով՝ առանց Արցախի ուղղակի մասնակցության, ինչը բացասական է ազդում կարգավորման գործընթացի արդյունավետության վրա»,- գրում է Մասիս Մայիլյանը:

Ուրեմն ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկվեն՝ արցախյան կողմին ուղղակիորեն ներգրավելու բանակցություններին: Հարցին պատասխանելով՝ Դավիթ Բաբայանն ասում է, որ սա, իհարկե, շատ բարդ խնդիր է: Կարծես թե, Արցախի ուղղակի մասնակցությունը բանակցություններին տրամաբանական է, բայց քանի որ գործ ունենք Ադրբեջանի պես անկանխատեսելի, անտրամաբանական, նացիստական պետության հետ, առայժմ դա հնարավոր չէ: Թեև միջազգային հանրությունը, ըստ Դավիթ Բաբայանի, հասկանում է, որ պետք է քայլեր ձեռնարկվեն բանակցությունների լիարժեք ձևաչափը վերականգնելու համար:

«Լիարժեք բանակցությունները վաղուց պետք է վերականգնված լինեին: Բոլորն էլ դա հասկանում են, որ անհեթեթություն է Արցախի չմասնակցելը: Բայց ադրբեջանցիներն ամեն կերպ խոչընդոտում են ձևաչափի վերականգնմանը: Ավելին, երևում է, որ հատկապես 2018 թ. նրանք ավելի մեծ ջանքեր են գործադրելու և ավելի շատ շահարկումներ են անելու այս ուղղությամբ, քանի որ այս տարի լրանում է թե՛ Արցախյան շարժման 30-ամյակը և թե՛ Արցախյան հիմնախնդրի 100-ամյակը, արհեստածին Ադրբեջանի ձևավորման 100-ամյակը: Ձևաչափի վերականգնումը ժամանակի խնդիր է: Այլընտրանք պարզապես չկա: Ուշ թե շուտ բանակցությունները պետք է ընթանան նաև Արցախի լիարժեք մասնակցությամբ»:

Արցախի ճանաչման գործընթացը սկսված է

Արցախի արտաքին քաղաքականության երկրորդ առաջնահերթությունը վերաբերում է Արցախի միջազգային ճանաչման և ճանաչելիության խնդիրներին:

Թեև Միավորված ազգերի կազմակեպության (ՄԱԿ) որևէ անդամ պետություն առայժմ չի ճանաչել Արցախի Հանրապետությունը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը համոզված է, որ Արցախի ճանաչման գործընթացը սկսված է, ընդ որում, դա ոչ թե պարզապես կարծիք է, այլ հիմնված է որոշակի փաստերի վրա: Արցախն առայժմ ճանաչվել է պետությունների առանձին վարչական միավորների՝ նահանգների, շրջանների և քաղաքների մակարդակներով։ Օրինակ, ԱՄՆ-ի 8 նահանգ ճանաչել է Արցախի անկախությունը: Լեռնային Ղարաբաղը ճանաչած ամերիկյան նահանգների թվում է Կալիֆոռնիան, որն իր տնտեսությամբ աշխարհում 7-րդն է: Չճանաչված պետություններից Արցախը ճանաչել են Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը:

Արցախի արտգործնախարարը շեշտում է, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից Արցախի՝ դեռևս չճանաչված լինելու հանգամանքը չի կարող կասկածի տակ դնել այն իրողությունը, որ Արցախը հանդես է գալիս տարածաշրջանում որպես կարևոր ռազմաքաղաքական գործոն։ Ըստ արցախցի դիվանագետի՝ հայտնի են բազմաթիվ պետություններ, որոնք միջազգային ճանաչում են ստացել իրենց ստեղծումից տասնամյակներ հետո։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն իր հերթին ասում է, որ Արցախի միջազգային ճանաչման և ճանաչելիության գործընթացները սովորաբար ընթանում են զուգահեռաբար. «Իհարկե, քայլեր են ձեռնարկվելու միջազգային ճանաչման գործընթացում նոր հաջողությունների հասնելու համար: Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվելու նաև Արցախն ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ: Արցախը պետք է ճանաչելի լինի արտաքին աշխարհին՝ որպես նորմալ, գեղատեսիլ երկիր, որտեղ կարելի է այցելել, անցկացնել արձակուրդներ՝ տարվա որ եղանակն էլ լինի: Մարդիկ պետք է իմանան, որ այստեղ անվտանգ է, մենք քաղաքակիրթ աշխարհի մի մասն ենք»:

Չկա վերադարձ անցյալին

Բայց արդյո՞ք Արցախի միջազգային ճանաչմանը հետամուտ լինելը ճիշտ ճանապարհն է՝ հասնելու հիմնախնդրի լուծմանը, կամ ընդհանրապես իրատեսակա՞ն է Արցախի ճանաչումն աշխարհի կողմից:

Այս հարցին ի պատասխան՝ Դավիթ Բաբայանն ասաց, որ Արցախի միջազգային ճանաչման գործընթացը որևէ կերպ չի խանգարում արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին, որովհետև, ի վերջո, արցախցիների համար անընդունելի է հակամարտության կարգավորման այնպիսի տարբերակ, որը ենթադրում է վերադարձ անցյալին:

«Եթե չկա վերադարձ անցյալին, ինչո՞ւ չպիտի մենք ընթանանք դեպի ապագա»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Երկկողմ հարաբերությունների զարգացում

Արցախի արտաքին քաղաքականության երրորդ ուղղությունը երկկողմ հարաբերությունների հաստատումն է տարբեր պետությունների և նրանց սուբյեկտների հետ: Ընդ որում, Դավիթ Բաբայանը շեշտում է, որ պաշտոնական Ստեփանակերտը, որևէ սուբյեկտի հետ երկկողմ հարաբերություններ հաստատելիս, Արցախի ճանաչման հարցը նախապայման չի դարձնում, քանի որ դա վերջնագիր է, իսկ վերջնագիր ներկայացնելը վայել չէ մեր քաղաքակրթությանը, և երկրորդը՝ դա կխոչընդոտի և՛ ճանաչման, և՛ երկկողմ հարաբերությունների հաստատման գործընթացին:

«Մեր երկկողմ հարաբերությունների զարգացումը բավական ակտիվ ընթանում է Եվրոպայում՝ Բասկերի երկրում, Բելգիայում՝ ֆրանկախոս և նիդեռլանդախոս մասերի հետ, Ֆրանսիայի տարբեր քաղաքների հետ, ԱՄՆ-ում և այլն, և այլն: Եվ ուզում ենք, իհարկե, ավելի ընդլայնել աշխարհագրությունը՝ ավելացնելու Արցախը ճանաչած նման սուբյեկտների քանակը: Այս ուղղությամբ էլ ունենք բավական լուրջ անելիքներ, որոնք 2018 թ. պետք է մեկնարկեն կամ շարունակվեն իրականացվել»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում