Իրանում բողոքի ակցիաները հանդիսանում են «միջնորդավորված պատերազմի» մաս երկրի հետ, որը վարում են որոշ պետություններ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին։
Նրա խոսքով՝ անկարգությունները երկրում հրահրել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան, որոնք ղեկավարում են արշավները սոցցանցերում։
Մասնավորապես, իրանական իշխանությունների դեմ ուղղված հեշթեգերի 27 տոկոսը մշակվել է սաուդյան կառավարության կողմից։ Խորհրդի քարտուղարի կարծիքով՝ բողոքի ակցիաները կոչված են խոչընդոտելու հանրապետության առաջընթացին։
Շամհանին նաև վստահություն է արտահայտել, որ ցույցերը մի քանի օրից կավարտվեն։