Հնդկաստանի բնակչուհի Քավիթխա Բհարանիդարանը հետևողականորեն կատարում է յոգայի տարբեր դիրքեր: Այդ մասին հայտնում է glavnoe.ua-ը:
Առաջին հայացքից ոչ մի յուրահատուկ բան: Միայն նրա դեմքին երևացող թեթև հոգնածությունը և խառնված սանրվածքն են ցույց տալիս իրականում կատարվողը:
Բանն այն է, որ աղջիկն անում է դա արդեն 130 ժամ: Դրանով իսկ Քավիթխան արդեն շրջանցել է Գիննեսի ռեկորդակրին, ով առանց ընդմիջման յոգայի դիրքերում էր գտնվել 103 ժամ: