Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայում նախագոհող երկրի՝ Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրույցի ընթացքում անդրադարձ է արվել երկկողմ օրակարգերի հարցերին, մասնավորապես բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը։
Հայաստանի և Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։