Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

2022-ի ընտրությանն ում են ավելի խիստ պատժելու. Ներիշխանական մահակը հղկվում է

Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնության, որով, ինչպես արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն է ներկայացրել, կխստացվի ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման պատիժն ու նաև վարչական ռեսուրսի կիրառման հասկացության տակ ներառվող անձանց շրջանակը:

Այս օրենսդրական նախաձեռնությունն անկասկած այն քաղաքական բարեփոխումների տրամաբանության շարքից է, որ ենթադրվում է Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի տառով ու նաև ոգով: Իհարկե, միևնույն ժամանակ այստեղ մշտապես առկա է Հայաստանում իրավակիրառական պրակտիկայի հարցը, երբ օրենքներ կան, սակայն դրանք չեն գործում, որովհետև չկա անկախ դատարան: Այս կողմից բացի՝ խնդիրը, սակայն, ունի մեկ այլ ուշագրավ կողմ:

Հայաստանում փաստորեն սկսվում է ընտրական գործընթացին առնչվող օրենսդրության վերանայման հերթական փուլը, որը գործնականում նպատակաուղղված է 2022 թվականի խորհրդարանի ընտրությանը, և որի պիլոտային փորձարկումը թերևս տեղի կունենա 2021 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությանը: Այստեղ առանցքային հանգամանքներից մեկն այն է, որ բացի իշխանություն-ընդդիմություն և իշխանություն-հասարակություն ֆորմատներից կամ դիմակայությունից՝ ընտրական գործընթացները Հայաստանում վաղուց կրում են նաև իշխանություն-իշխանություն ֆորմատի դիմակայություն՝ տարբեր խմբերի և միավորների տեսքով:

Ավելին, վերջին տասնամյակում ընտրական գործընթացներում որոշիչը թերևս եղել է հենց այդ դիմակայությունը: Եվ այստեղ օրենսդրական լծակները դառնում են գործիք նաև այդ դիմակայության համար: Դա էլ իր հերթին նշանակում է, որ առնվազն այդ շարժառիթային հիմքով դրանք կարող են ունենալ որոշակի գործողություն, իրավակիրառական որոշակի ազդեցություն: Այդ օրենսդրական լծակների միջոցով իշխանության թևերը կփորձեն չեզոքացնել միմյանց դերակատարումը ընտրական գործընթացներում և նաև իշխանական համակարգում ընդհանրապես:

Առայժմ պարզ չէ, սակայն, թե ինչպիսի ֆորմատներով կներկայանա իշխանությունը 2022-ին, ինչպիսի ուժերի հարաբերակցություն կլինի ՀՀԿ-ում, և բացի ՀՀԿ-ից՝ ինչպիսի սուբյեկտներ կներկայացնեն իշխանությունն ընտրական գործընթացում, ինչպիսի տեսք, մասնակցություն, բովանդակություն և գուցե անվանում կունենա «Ծառուկյան» դաշինքը, կամ արդյո՞ք, այսպես ասած, երկրորդ նշաձողի համար կդիտարկվի այլ միավոր, կամ կառաջանա նոր միավոր ընդդիմության դաշտում, որի հետ ստիպված կլինի հաշվի նստել իշխանությունը կամ իշխանության որևէ սեգմենտ:

Օրենսդրական փոփոխությունների, նոր լուծումների իրավակիրառական պրակտիկայի աստիճանը կամ չափը կախված կլինի այդ հարցերից, սակայն արդեն այն, որ տեղի են ունենում կանոնների նոր վերանայումներ, ըստ էության վկայում է, որ իշխանությունը 2022-ին գնալու է նոր իրողություններով, որի համար էլ անհրաժեշտ են նոր կարգավորումներ և խաղի նոր կանոններ, ազդեցության նոր մեխանիզմներ:

Այս հանգամանքը անշուշտ գիտակցում են նաև հիմնական գործընկեր եվրոպացիները, որոնք էլ իրենց հերթին Հայաստանում գոնե նվազագույն դինամիկայով քաղաքական բարեփոխումների փորձում են հասնել օգտագործելով իշխող համակարգի այդ ներքին շարժառիթները:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում