Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, թե Եվրոպայում ապրող հայերի ու Թուրքիայից հեռացած հայտնի թուրք գրողների եւ լրագրողների դեմ Թուրքիայից մահափորձեր են կազմակերպվելու։
Ինչպես հայտնում է Թուրքական Evrensel–ը՝ Կարո Փայլանը նշել է, թե տարբեր վստահելի աղբյուրներից տեղեկություններ է ստացել, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը մեծ աղմուկ բարձրացնող գործողություններ է ցանկանում իրականացնել Եվրոպայում ապրող հայերի, ալեւիների ու Թուրքիայից հեռացածների դեմ։
Ըստ Փայլանի՝ իշխող կուսակցությունը կոնկրետ մահափորձեր է կազմակերպելու Եվրոպայում ապրող հայտնի հայերի ու Թուրքիայից հեռացած գրողների ու լրագրողների դեմ։ «Եվրոպայի անվտանգության մարմիններն արդեն տեղյակ են այդ ծրագրերի մասին եւ անվտանգության միջոցառումներ են իրականացնում», ասել է նա։