Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտային, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցության հարցեր: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բաքվում Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների 5-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ:
«Նախարարների հանդիպումն այդպիսի ձևաչափով կարևոր նշանակություն ունի»,- ասել է Զարիֆը: