DanoneWave կորպորացիան, որն ԱՄՆ-ում Dannon կաթնամթերք արտադրողի մաս է, 25 000-ական դոլար երկու գրանտ է առաջարկում մարդու առողջության վրա յոգուրտների և պրոբիոտիկների ազդեցության ուսումնասիրման համար: Dairy Reporter-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է DanoneWave-ի գիտական հարաբերությունների հարցերով փոխնախագահ Միգել Ֆրեյտասը:
Գրանտի հայտ կարելի է ներկայացնել մինչև 2018 թ. փետրվարի 15-ը: Հատուկ հանձնաժողովը կընտրի երիտասարդ գիտնականների, ովքեր հետաքրքրված են այդպիսի գիտական ուսումնասիրություններ կատարելով: Գումարի ստացման թեկնածուն պետք է ԱՄՆ բնակիչ լինի: