ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց եկամտահարկի վերաբերյալ, որը պետք է վերադարձվի, երբ բնակարան է գնվում հիփոթեքային վարկով. «Եվ այժմ շատերի եկամտահարկը վերադարձվել է օրենքին և կառավարության որոշմանը չհամապատասխանող պայմաններով, և հիմա մարդիկ 500 հազար, 6-700 հազար պետք է վերադարձնեն 10 օրում»:
Փաշինյանի խոսքով՝ եթե մարդը այդքան գումար 10 օրում կարողանար վերադարձնել, ինչո՞ւ էր այս ծրագրից օգտվում. «Մարզերում էլ ոչ մի նորակառույց շենք չկա, և ըստ էության այս օրենքն ընդունվել է էլիտար շինարարություններով քաղաքների համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: