Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Որպեսզի մեր հարևանները մեզ չսպառնան, Սերժ Սարգսյանը չպետք է պարտության լեզվով խոսի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը։

 Պարոն Մինասյանի՞նչ հնարավորություններ է ստեղծում ՀայաստանԵՄ համաձայնագիրը: Դրա իրագործման ինչպիսի՞ հնարավորություն կա հիմա:

– Ինչ կարող ենք սպասել՝ հարգանք, քաջություն և կամք: Առաջին, հարգանք ասելով՝ նկատի ունեմ, որ ԵՄ-ն զորացրեց Հայաստանի ինքնիշխանությունը՝ հարգելով մեզ իբրև անկախ և ինքնիշխան պետություն:

Երկրորդ՝ քաջություն: Այսօր ՀՀ իշխանությունները, ընդդիմադիր ուժերը, հասարակությունը պիտի ունենա՞ն այն քաջությունը, որ գործի դրվեն այն պայմանները, որ կան փաստաթղթում, որովհետև համաձայնագիրը բավական հետաքրքրական է և բավականին լուրջ: Եթե քաջություն ունենանք իրագործելու բոլոր պայմանները, Հայաստանը կդառա լրիվ ժողովրդավարական պետություն, և իր բոլոր հաստատությունները պետք է փոխվեն, իշխանության և հասարակության հարաբերությունները պետք է ամբողջովին փոխվեն: Արդյո՞ք իշխանական ուժերը դա պատրաստ են իրագործելու, թե՞ ոչ:

Եվ երրորդ՝ կամքը. քաղաքական կամք ասելով՝ նկատի ունեմ, որ այլևս ուրիշ ձևով պետք է մոտենանք հարցերին, ավելի պրագմատիկ և ինքնիշխան պետք է լինենք և այլևս չտրվենք այնպիսի կեցվածքի, որ սպասենք՝ ուրիշները չխանգարեն: Ասել կուզեմ, որ նախ և առաջ պետք է շեշտը դնել ստորագրության վրա և այն պրոցեսի, որ տեղի էր ունենում մի քանի տարի շարունակ, ինչու էր Հայաստանը իրեն դրել այդ էմոցիոնալ պայմանների մեջ: Բոլորս պետք է լուրջ մոտենանք այդ հարցին՝ արդյոք վաղվա համար, ապագայի համար անհրաժեշտ է, որ Հայաստանն այլևս այդ էմոցիոնալ վիճակի մեջ չդնի՞ իրեն: Այսինքն՝ կարելի՞ է արդյոք Հայաստանի իշխանություններից ակնկալել, որ այլևս այդ վիճակում մեզ չդնենք, այսինքն՝ ուրիշներից սպասել բարեկամական կեցվածք, որպեսզի հանգիստ լինենք և ստորագրենք որևէ պայմանագիր որևէ պետության կամ միության հետ: Հայաստանին այնպիսի դրության մեջ էին դրել, որ անհամբեր սպասում էր պայմանագրի ստորագրմանը՝ հույս ունենալով, որ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան կամ Եվրոպան չեն խանգարի, որ կյանքի կոչվի պայմանագիրը: Նման բան այլևս անկարելի է թույլ տալ: Եթե ուզում ենք, պետք է ստորագրենք: Շատ կարևոր է, որ չկրկնվի այսպիսի կեցվածքը:

Հիմա գնդակը ՀՀ իշխանությունների դաշտում է, և ՀՀ իշխանությունները պետք է պատասխանատվություն ունենան իրենց բաժինն իրագործելու և պատասխանատվություն կրելու թե՛ ԵՄ պետությունների առջև, թե՛ ամբողջ միջազգային համայնքի և գլխավորապես հայ ժողովրդի առջև:

Այս համաձայնագրի կյանքի կոչման ճանապարհին ռուսական սպառնալիքներն ի՞նչ դերակատարություն կարող են ունենալ՝ հատկապես ղարաբաղյան հարցում՝ հաշվի առնելով, որ ռուսական հեռուստաալիքներով շրջանառվում էոր Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է տեղափոխվել ՄոսկվաԹեհրանԱնկարա ձևաչափ:

– Բացառվում է: Արգելված է նման միտում գործածելը, կարևոր է, որ այդ լեզուն մոռանան քաղաքագետները, լրագրողները, հասարակությունը: Չեմ ասում, որ չպետք է զգույշ լինենք կամ անկեղծ չլինենք, բայց խոսել այն լեզվով, որ ռուսները կարող են սպառնալիք լինել և այլն, ճիշտ չէ: Խնդիրը մեր մեջ է, որքան մենք գործածենք նման միտում, այնքան առիթ կտանք, որ մյուսները գործածեն: Այսինքն՝ եթե լրագրողները, քաղաքական ղեկավարները նման լեզու գործածեն, ինչպես կարող ենք մյուս երկրներին ասել՝ չգործածեն այդ լեզուն: Որքան մենք ուժեղանանք, այնքան դրացիները չեն գործածի սպառնալիքի լեզուն: Սա սկսվում է Հայաստանի իշխանություններից, երբ շատ ժամանակ առաջ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, կամ ասելով, որ կկարծի, թե հեշտ է խոսել Ռուսաստանի հետ: Բոլոր պետությունները գիտեն, որ այդպիսի նախագահ ունենք, որ այդ լեզվով է խոսում: Ես չեմ ասում, որ նա պետք է պատերազմական լեզվով խոսի, ճիշտ հակառակը, բայց չի կարելի պարտության ոճով խոսել պաշտոնական լեզվով, դա տկարացնում է մեր դիրքերը և մեր դիրքորոշումը, մեր ռազմավարությունը և մեր ինքնությունը: Եվ եթե շարունակենք տկար լեզվով խոսել, կքաջալերենք, որ մյուս երկրները նույնպես նույն լեզվով խոսեն մեզ հետ: Որքան Հայաստանի իշխանությունները՝ սկսած նախագահից, շարունակեն գործածեն տկարի լեզուն, պետք չէ սպասել, որ քեզ կհարգեն բոլոր պետությունները: Օրինակ՝ երբ Ռուսաստանի դեսպանը Հայաստանում իր ուզած ձևով հայտարարում է, որ այսպիսի միությունն անկարելի է, քանի որ Ռուսաստանի շահերին է խփում, ոչ մի արձագանք չի լինում մեր իշխանությունների կողմից: Հայաստանը և համայն հայությունը նոր որակի պետք ունի:

Որքանո՞վ այս համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄն կաջակցի իշխանություններին, մասնավորապես Սերժ Սարգսյանին՝ իշխանությունը 2018-ից հետո երկարաձգելու:

– Եթե իրականության մեջ իրականացվեն բոլոր պայմանները, որ գա համաձայնության, կփոխվեն հարաբերությունները իշխանության և հասարակության միջև, կնշանակի, որ Հայաստանի հասարակությունն ավելի ակտիվ կլինի ավելի ժողովրդավարական և պահանջատեր կլինի: Եվ նույնիսկ, եթե այսօրվա իշխանությունները հաղթանակ արձանագրեցին՝ ստորագրելով այս համաձայնագիրը, եթե իրականացրին բոլոր պայմանները, ժողովրդավարությունը կզորանա, բոլոր կողմերը կշահեն, առաջին հերթին՝ Հայաստանն իբրև պետություն: Կարևորն այն է, որ ժողովրդավարությունը իսկապես զորանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում