Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Բանակը կարող է դառնալ գիտահետազոտական շոգեքարշ, թող գնան ծառայեն. Վազգեն Մանուկյան

«Բանակը, բացի օգուտից, վնաս չի բերի, թող գնան ծառայեն». այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին և տարկետման ներկայիս ձևի փոփոխությանը։ Վազգեն Մանուկյանի խոսքով՝ մտահոգությունները չափազանցված են։ Անդրադառնալով հարցին՝ արդյոք, իր կարծիքով, գիտությունը չի՞ տուժում փոփոխություններից, եթե հաշվի առնենք անընդհատության անհրաժեշտությունը, Վազգեն Մանուկյանն ասաց․

«Դրանք, իհարկե, լավ նախադասություններ են, բայց կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել․ աշխարհում գիտության 90 տոկոսը զարգացել է բանակի կարիքների համար, պատերազմի ժամանակ, և կա նման փորձ (Իսրայելի և ուրիշների փորձը), որ երբ երիտասարդները ակտիվորեն օգտագործվում են թե բանակում և թե գիտության ոլորտում, բանակը դառնում է գիտհետազոտական, զարգացող շոգեքարշերից մեկը։ Ինչպես դա անել՝ դա արդեն ուրիշ հարց է։ Բացառությամբ ինչ-որ կատեգորիաների, երբ կարելի է կառավարության որոշումներով այդ հարցերը լուծել… մանավանդ ոչ բնական գիտությունների մասնագետներին միայն օգուտ է բերելու բանակ գնալը, ոչ թե վնաս»,-շեշտեց նա։

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ խնդիրը, մտահոգությունը որոշ ասպարեզների հետ է կապված, երբ գուցե բանակը չկարողանա համապատասխան միջավայրը ապահովել։

«Գուցե մասամբ ջութակահարների, դաշնակահարների հետ… մնացած պարագաներում, բացի օգուտից, վնաս չի բերի։ Էդ անընդհատությունը ի՞նչ է տալու, եթե կյանքին ծանոթ չէ։ Դե, թող գնա, մի քանի տարի էլ կյանք սովորի»,- ընդգծեց նա։

Վազգեն Մանուկյանն ասաց, որ ԱԺ-ում Կլոր սեղան քննարկմանը մասնակցելու հրավեր չեն ստացել և ձևաչափով քննարկումներում ընդգրկված չեն, բայց ունեն առաջարկություններ, որոնք Վիգեն Սարգսյանին կներկայացնեն Հանրային խորհրդում հանդիպման ժամանակ։

«Մեր առաջարկները օրենքի նախագծին չեն ուղղված, այլ դրա ընդունումից հետո համապատասխան միջավայր ստեղծելուն, մեխանիզմներին»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք՝ Հանրային խորհուրդը նոյեմբերի 13-ի քննարկման ժամանակ հավանության է արժանացրել ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը և հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղղված հետևյալ առաջարկներով.

1. Երեք ամսվա ընթացքում, ուսումնասիրելով այլ երկրների փորձը, բանակի և ռազմարդյունաբերական համալիրի կարիքներն ապահովելու նպատակով ՀՀ Զինված ուժերում հիմնել գիտատեխնիկական ստորաբաժանումներ, որոնք հնարավորություն կտան նաև համապատասխան գիտելիքներ ունեցող երիտասարդներին իրենց ծառայությունն անցկացնելու այդ ստորաբաժանումներում՝ չկտրվելով իրենց մասնագիտությունից, միաժամանակ նպաստելով ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը:

2. Հաշվի առնելով որոշ երկրների փորձը՝ ՀՀ Զինված ուժերում հիմնել արվեստի ոլորտի խմբեր (նվագախմբեր, երգչախմբեր, թատերական խմբեր և այլն), որոնք ոչ միայն անհրաժեշտ կլինեն բանակին, այլև հնարավորություն կտան այդ ոլորտներն ընտրած երիտասարդներին չկտրվելու իրենց մասնագիտությունից և զարգացնելու դրանք զինվորական ծառայության ընթացքում:

3. «Պատիվ ունեմ» ծրագրով նախատեսվող դրույթում, ըստ որի՝ ուսանողները հնարավորություն կունենան ռազմական բուհերում շաբաթ օրերին մասնակցելու ռազմական պատրաստության դասընթացի, նախատեսել նաև շաբաթ օրերի փոխարեն կիսամյակի ավարտին միանգամից այդ դասաժամերը լրացնելու տարբերակ, ինչն առավել արդյունավետ ու իրատեսական կարող է լինել հատկապես մայրաքաղաքից դուրս գտնվող բուհերի ուսանողների համար:

4. Քննարկել Հայաստանի Հանրապետության տարածաշրջանները՝ այդ թվում սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերը, համապատասխան որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով իրականացվող նպատակային ուսուցման համակարգի հետագա ընթացքը, քանի որ նախկինում այդ կարգով բուհ ընդունվողները նույնպես օգտվում էին տարկետման իրավունքից:

5. Հիմնել հատուկ ստորաբաժանումներ, որտեղ 6-ամսյա պարտադիր զինվորական պատրաստություն անցնելու հնարավորություն կունենան բոլոր այն անձինք, ովքեր տարբեր պատճառներով (բացառությամբ առողջական իրավիճակից) ծառայություն չեն անցել ՀՀ զինված ուժերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում