Monday, 13 05 2024
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին

Արա Բաբլոյանն ընդունել է Նիդերլանդների Սենատի նախագահին

 ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Ողջունելով Նիդերլանդների Սենատի նախագահին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այցը տեղի է ունենում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում եւ հույս հայտնել, որ այն կնպաստի միջպետական եւ միջխորհրդարանական կապերի խորացմանն ու զարգացմանը:

Խոսելով Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացների եւ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Նիդերլանդների խորհրդարանական կառավարման դարավոր փորձը եւ ուսանելի համարել այն փորձի փոխանակման առումով: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հստակ քայլերով գնում է դեպի ժողովրդավարություն եւ իշխանության ապակենտրոնացում:

Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանը միակ երկիրն է, որը, լինելով ԵԱՏՄ անդամ, պատրաստվում է համաձայնագիր ստորագրել ԵՄ հետ՝ դառնալով կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորությանը՝ Հայոց ցեղասպանությունից փրկված գաղթականներին ապաստանելու, հետագայում էլ Ցեղասպանությունն ընդունելու եւ դատապարտելու համար՝ նշելով, որ դատապարտելը կանխարգելման մի ձեւ է:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այս հարցին տարբեր մեկանաբանություններ են տրվում, սակայն պատմականորեն ապացուցված է, որ հայերն են ապրել այդ տարածքում եւ անկախության հանրաքվե անցկացնելով՝ ձեռք են բերել անկախություն: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ արցախցիներն առաջինն էին, որ Խորհրդային Միության օրոք բարձրաձայնեցին ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին:

Արա Բաբլոյանը փաստել է. «Մենք խնդիր չունենք Ադրբեջանի ժողովրդի հետ: Մեր խնդիրն Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելն է՝ հարցին լուծում տալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով»:

Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Հայաստանը եւ Նիդերլանդները կխորացնեն համագործակցությունը կրթության, առողջապահության եւ մշակույթի բնագավառներում՝ նպաստելով իրենց ժողովուրդների խաղաղ եւ բարեկեցիկ կյանքին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների համար էլ առաջնահերթ տեղ են գրավում ժողովուրդների անվտանգությունը, առողջությունը եւ կրթությունը:

Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստան այցելելը: Սենատի նախագահի խոսքով՝ Հայաստանը կարեւոր դիրք է գրավում տարածաշրջանում եւ կարող է կամուրջ դառնալ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ՝ կապելով իրար ժողովուրդներ եւ երկրներ:

Անկի Բրուկերս-Քնոլը՝ որպես խորհրդարանական կառավարում ունեցող երկրի Սենատի նախագահ, կարեւորել է Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումները եւ դրանց հաջորդող գործընթացները ժողովրդավարության զարգացման ճանապարհին:

Նիդերլանդների Սենատի նախագահը ՀՀ ԱԺ նախագահին հանգամանալից ներկայացրել է իր երկրում օրինաստեղծ գործունեությանն առնչվող հարցերը, Նիդերլանդների խորհրդարանում եւ կառավարությունում իշխանության եւ ընդդիմության հարաբերակցությունը եւ համատեղ աշխատանքը օրենսդրական նախաձեռնությունների շուրջ:

Տիկին Բրուկերս-Քնոլն անդրադարձել է այս տարվա մարտին Նիդերլանդներում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին եւ նոր, բազմակուսակացական կառավարության ձեւավորման հետ կապված հարցերին:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանը եւ Արարատ Միրզոյանը:

Հանդիպման ավարտին Նիդերլանդների Սենատի նախագահը գրառում է կատարել է ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը ՀՀ Ազգային ժողովի այգում եղեւնի են տնկել՝ ի նշան երկու ժողովուրդների հարատեւ բարեկամության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում