Վրաստանի կառավարությունում նշանակված են լայնածավալ կառուցվածքային և կադրային փոփոխություններ։ Այս մասին հայտնում է APA-ն։
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին մտադիր է երկուշաբթի՝ նոյեմբերի 13-ին հայտնել մի քանի նախարարությունների միաձուլման և կառավարությունում երկու նոր նախարարների նշանակման մասին։
Վրաստանի կառավարությունում տարածված տեղեկությունների վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չեն արել։