Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Ադրբեջանը փորձում է դուրս մղել Հայաստանին «Հյուսիս-Հարավից». Իրանի ձայնը կլինի վճռորոշ

Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սայիդ Խան Մոհմանդը հայտարարել է, որ Պակիստանը ցանկանում է միանալ Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը իրար կապող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծին՝ իր երկաթուղային ճանապարհներով միանալով այս երկրների երկաթուղային ցանցին: Այս հարցը քննարկվել է Ադրբեջանի նախագահի՝ Պակիստան կատարած վերջին այցելության ընթացքում: Այս երկու երկրները ծրագրում են «Հյուսիս-Հարավը» միացնել Պակիստանի Գվադար նավահանգստին, իսկ այնուհետև միանալ չին-պակիստանյան տնտեսական միջանցքին, որը, ըստ պակիստանցի դիվանագետի, կապահովի Ադրբեջանի մուտքը Չինաստան:

«Հյուսիս-Հարավը», «նոր մետաքսի ճանապարհն» ու Հայաստանը

Ընդհանուր առմամբ այս գաղափարն առնչվում է ոչ միայն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծին, այլև Պարսից ծոցի և Սև ծովի շուկաները տնտեսապես միավորելու Իրանի ծրագրին և նույնիսկ շատ ավելի խոշոր նախագծերի, ինչպիսին է Չինաստանի նախաձեռնած «մեկ ճանապարհ, մեկ գոտի» կամ «նոր մետաքսի ճանապարհ» նախագիծը, որի գլխավոր նպատակը Ասիայի ու Եվրոպայի միջև առևտուրը զարգացնելն է ու այս ճանապարհին ընկած երկրները տնտեսական գոտու մեջ ընդգրկելը: Այլ հարց է, թե որքանով է իրատեսական տեսանելի ապագայում Պակիստանի, Իրանի և Ադրբեջանի միջև երկաթուղային ցանց ստեղծելը, առավել ևս Չինաստանին միանալը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Իրանն ու Ադրբեջանը մինչ օրս չեն ավարտվել Իրանի հյուսիսը և Ադրբեջանի հարավը իրար միացնող Կազվին-Ռեշդ-Աստարա երկաթուղային ճանապարհի շինարարությունը:

Մյուս կարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Իրանը նույն կերպ է պատկերացնում «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը, ինչ Հայաստանի մեկուսացման քաղաքականություն իրականացնող Ադրբեջանն ու իր դաշնակիցներ Պակիստանն ու Թուրքիան: Իհարկե, Իրան-Հայաստան երկաթուղային ճանապարհի կառուցման հեռանկարները շատ մշուշոտ են, եթե չասենք, որ ընդհանրապես չկան, բայց հիշենք, որ Թեհրանն իր նախաձեռնած տնտեսական ծրագրի մեջ դիտարկում է տարածաշրջանի բոլոր երկրներին՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը: Օրինակ, ՀՀ վարչապետի՝ Իրան կատարած վերջին պաշտոնական այցի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հայտարարեց, որ Պարսից ծոցից Սև ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը:

Ալիևը բարձրացրել է հարցը «Իսլամական ութնյակում»

Թեմային «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ (ՄԱՀՀԻ), իրանագետ Էմմա Բեգիջանյանը՝ տեղեկացնելով երկաթուղային նախագծերի հարցը քննարկվել է նաև հոկտեմբերի 20-ին Ստամբուլում կայացած «Իսլամական ութնյակի»՝ D-8 գագաթնաժողովի ընթացքում: Այս կազմակերպությունը հիմնադրվել է 1970-90-ական թթ. Թուրքիայում իսլամամետ շարժման հայտնի առաջնորդ, նախկին վարչապետ Նեջմեթին Էրբաքանի կողմից: Դրա կազմի մեջ մտնում են իսլամական ութ զարգացող պետություններ՝ Թուրքիան, Իրանը, Պակիստանը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Մալազիան, Բանգլադեշը և Նիգերիան:

Վերջին գագաթնաժողովին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «մեծ եղբոր» հրավերով: Ստամբուլում Ալիևը հայտարարել է, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին (որի բացումը նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի 30-ին և որին, ի դեպ, մասնակցելու է նաև Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևը) կդառնա ամենակարճ ճանապարհը Ասիայի ու Եվրոպայի միջև:

Իրանի շահագրգռվածությունը Հայաստանի կողմն է

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը տեղեկացրեց, որ գագաթնաժողովի շրջանակներում առանձին հանդիպում է եղել Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, որոնք քննարկել են հենց այս թեման՝ նշելով, որ երկաթուղային ճանապարհների կառուցումը կնպաստի տարածաշրջանի երկրների տնտեսական համագործակցության խորացմանը, և քանի որ խոսքը Պարսից ծոց-Սև ծով տնտեսական ինտեգրման մասին է, բնականաբար Պակիստանն էլ կարող է հեշտությամբ միանալ այս ծրագրին, քանի որ աշխարհագրորեն շատ մոտ է Պարսից ծոցի շրջանին:

«Սա մի արտառոց նորություն չէ: Ես միշտ ասել եմ՝ եթե Հայաստանը կարողանար կառուցել երկաթգիծը Իրանի հետ, այդ դեպքում մենք կարող էինք այդ ճանապարհներով գնալ Հնդկաստան, Միջին Ասիա, Չինաստան: Այս հարցը շատ կարևոր է հատկապես մեզ համար»,- ասում է փորձագետը:

Իրանագետի խոսքերով՝ Պակիստան-Իրան-Ադրբեջան և այնուհետև դեպի Վրաստան կամ Ռուսաստան երկաթուղու կառուցմանը ավելի շատ Ադրբեջանն ու Պակիստանն են շահագրգիռ, իսկ Իրանի շահագրգռվածությունն ընդհանուր առմամբ Հայաստանի կողմն է, քանի որ դա է պահանջում իր շահերը: Ադրբեջանն իր հերթին օգտագործում է իսլամական և առհասարակ միջազգային բոլոր կազմակերպությունների ամբիոնները՝ Հայաստանի դեմ խոսելու նպատակով, բայց D-8-ը տնտեսական կազմակերպություն է, և կրոնական հիմքի վրա հնարավոր չէ տնտեսական համագործակցություն ձևավորել, պիտի տնտեսական շահերը համընկնեն:

«Իրանի փոխնախագահի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ընթացքում կարևորել են հենց այդ հարցը, որ պետք է ավարտին հասցնել Աստարա-Ռեշդ երկաթուղային հատվածի շինարարությունը: Այո, դա այդքան արագ չի արվում, բայց ի վերջո կկառուցվի: Ամեն դեպքում Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում անընդհատ այս հարցն է օրակարգ մտնում: Նշանակում է, որ Ադրբեջանն է շատ շահագրգիռ, որովհետև Ադրբեջանն ուզում է՝ օր առաջ դա կառուցվի, որպեսզի Հայաստանի հետ երկաթուղին կա՛մ երկրորդ պլան մղվի, կա՛մ ընդհանրապես չկառուցվի: Թեև եթե իրար միացվեն Ադրբեջանի և Իրանի երկաթուղային ցանցերը, դա չի նշանակում, որ հայ-իրանական երկաթուղու կառուցման նախագիծն անիմաստ է դառնում, որովհետև Վրաստանը հիմա ավելի շատ շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնելու փոխհարաբերությունները և դա իր շահերից էլ է բխում, որ Իրանն ավելի շատ Հայաստանի հետ փոխհարաբերություններ զարգացնի, քան թե Ադրբեջանի»,- ավելացրեց Էմմա Բեգիջանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում