«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ուժեղացնում է Հայաստանի պարտավորությունները բոլոր ոլորտներում և սահմանում է միջազգային ստանդարտներին համապատասխանեցում»,- կարծում է ՄԱՀՀԻ-ի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Սաֆարյանի կարծիքով՝ այս համաձայնագիրը բավականին ճկուն մոտեցում է ապահովում. մի կողմից՝ հաշվի է առնում ԵՏՄ-ում մեր ստանձնած պարտավորությունները, մյուս կողմից՝ կանխարգելում է բազմաթիվ ոլորտներում որևէ հետընթաց: «Արցախի խնդրում էլ ճանաչում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի մենաշնորհը կարգավորման առումով»,- ասաց նա:
Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանմամբ՝ այս համաձայնագիրը թույլ կտա Հայաստանին ԵՄ-ի հետ խոսել նույն լեզվով և օգտագործել մի շարք գործիքներ:
«Այս համաձայնագիրը ինձ հիշեցրեց մի կտավ, որը, սակայն, դեռ նկարված չէ, որտեղ երկու կողմերը սահմանել են, թե ինչ կարող է նկարվել այդ կտավի վրա»,- ասաց քաղաքագետը և անդրադառնալով «Գնդակը գտնվում է ԵՄ դաշտում» Արմեն Աշոտյանի հայտարարությանը՝ հավելեց. «Ինձ թվում էր՝ մենք ֆուտբոլ չենք խաղում, միմյանց գոլ չենք խփում, այլ համատեղ փորձում ենք նկար նկարել: Ի՞նչն է պատճառը, որ, այնուամենայնիվ, պաշտոնական Երևանը այսպես ֆուտբոլային դիվանագիտությամբ է արձագանքում»:
Մանրամասները՝ տեսանյութում: