Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները դեկտեմբերին Բաքվում եռակողմ ձևաչափով հանդիպում կանցկացնեն։
«Երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը Բաքվում կկայանա մոտավորապես դեկտեմբերի երկրորդ կեսին։ Այժմ եռակողմ հանդիպման ժամկետը հստակեցվում է»,-հայտնում է APA գործակալությունը՝ հղում անելով Բաքվում իրանական դեսպանատան ներկայացուցչին։