ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 22-ին, ժամը 15:51-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավթաշենի 2-րդ թաղամասի 4ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: