Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Հայաստանից և Տաջիկստանից 20 ճանապարհային աշխատողների միջև, հայտնում է «360» հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել Կանտեմիրովի փողոցում։
Միջադեպի հետևանքով տուժել է 1 մարդ, նրան օգնություն է ցուցաբերվել տեղում, նա հրաժարվել է հոսպիտալացումից։
Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար մայրաքաղաքի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի 2, Տաջիկստանի 2 քաղաքացու և 1 վրացու։
Փաստի առթիվ ստուգում է անցկացվում։