Վրաստանի Հանրապետական կուսակցությունն աննախադեպ քայլի է դիմել՝ մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքային խորհուրդ առաջադրելով 40-ամյա իրավաբան և սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպան, միասեռական Նինո Բոլքվաձեին:
Բոլքվաձեի հետ սեփական ընտանիքը խզել էր կապերն այն բանից հետո, երբ երկու տարի առաջ հեռուստաշոուի ուղիղ եթերում կինը հայտարարեց, որ միասեռական է: «Ես ցանկանում եմ, որ Վրաստանն ավելի լավ տեղ լինի երեխաներիս համար», – հայտարարել է Նինո Բոլքվաձեն, ով միայնակ մայր է և երկու դեռահաս աղջիկ է մեծացնում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Շատերի խոսքով՝ մարդու իրավունքների ոլորտում Վրաստանի համար այս քայլը լուրջ նվաճում է՝ հաշվի առնելով հոմոֆոբիայի արտահայտումները։