Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Մալաթիայի շուկայում միսը կիրացվի սանիտարահիգիենիկ նոր պայմաններում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է վերահսկողական աշխատանքները մսի իրացման շուկաներում, որոնց արդյունքում արդեն իսկ բարելավվել են շուկայահանվող մսի վաճառքի պայմանները և համապատասխանեցվել սահմանված պահանջներին: Ծառայությունն անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների կատարմանը հետևում է բոլոր փուլերում՝ կենտրոնացված մորթի իրականացման, սահմանված նորմերին համապատասխան տեղափոխման և իրացման, ինչպես նաև՝ փաստաթղթավորման: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սեպտեմբերի 19-ից սկսած՝ մայրաքաղաքի Մալաթիայի մսի շուկայում ևս սպառողները կկարողանան միս ձեռք բերել մաքուր և սանիտարահիգիենիկ բոլոր նորմերին համապատասխանող տաղավարից. «Նյու մարկետ» ընկերությանը պատկանող մսի տաղավարը կապիտալ նորոգում է անցել և համապատասխանեցվել իրացմանը ներկայացվող բոլոր պահանջներին: Տաղավարում մսի վաճառք է իրականացնում 21 տնտեսվարող: «Մեկ տաղավարն արդեն պատրաստ է, կառուցում ենք երկրորդը, որի շնորհիվ արդեն 60 տնտեսվարող հնարավորություն կունենա վաճառք իրականացնել այստեղ: Տարածքում ամբողջական և ավելի որակյալ ծառայություն ենք  մատուցելու, մսի ընդունման կետ կունենանք, նաև կբարելավենք լաբորատոր փորձաքննությունների հնարավորությունները»,-ասում է «Նյու մարկետ» ՍՊԸ պատասխանատու Անդրանիկ Բրդոտյանը:  Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մոտ 3 ամսից, որից հետո տեղում ավելի պատշաճ կկազմակերպվի նաև փորձագիտական եզրակացություն տրամադրելու և ուղեկցող փաստաթղթերը ձևակերպելու գործընթացը:

Մսի իրացման շղթայում անվտանգությունն ու որակը վերահսկելու գործում Ծառայությունը կարևորում է սպանդանոցային պարտադիր մորթի կիրառումը, գործընթացն սկսվել է պետական գնումներից և փուլային տարբերակով վերջնականապես կներդրվի մինչև 2018-ի հուլիսի մեկը: Միաժամանակ՝  Ծառայությունը վերահսկում է, որ հիգիենիկ պայմաններում մորթված միսն իրացման ցանցեր հասնի մասնագիտացված մեքենաներով. սեպտեմբերի մեկից արդեն մեկնարկել է միս տեղափոխող փոխադրամիջոցներին սանիտարական անձնագրեր տրամադրելու գործընթացը, որի շրջանակներում արդեն նոյեմբերի 1-ից տնտեսվարողները միսն իրացման ցանց պետք է հասցնեն համապատասխան ջերմային ու հիգիենիկ պայմաններ ունեցող մեքենաներով: Այս բոլոր միջոցառումները կնպաստեն, որպեսզի սպառողին հասնի առավել որակյալ և անվտանգ միս:

Խնդրահարույց էր Երևանից դուրս եկող մայրուղիների վրա մանր եղջերավոր կենդանիների՝ ոչ պատշաճ իրականացվող մորթը և իրացումը. կա նման 20 կետ, դրանցից 3-ն այսօրվանից բարեկարգված պայմաններում են աշխատելու: «Մայթերին գործող վաճառակետերի սեփականատերերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բացառվի փողոցում, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններում կատարվող մորթը, տնտեսվարողներին հնարավորություն ենք  տվել թերությունները վերացնել և համապատասխան պայմաններում մորթն իրականացնել, այլապես պետք է օգտվեն սպանդանոցների ծառայությունից»,- ասում է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Մսի իրացման շուկաներում դրական փոփոխությունները շարունակական են լինելու, և, մայրաքաղաքի Խորենացի փողոցի մսի տաղավարների օրինակով, տարածվելու են բոլոր իրացման կետերի վրա, այդ թվում և՝ մարզերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում