Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Ռուսաստանը վերցնում է Հայաստանի բանակը

Այն նույն ժամանակ, երբ «Ելք» դաշինքը հայտարարում է, որ պատրաստվում է խորհրդարանում ներկայացնել օրինագիծ Հայաստանի և ԵՏՄ-ի միջև կնքված համաձայնագիրը անվավեր ճանաչելու մասին, Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել  Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրված մի համաձայնագիր, որն իրավական հիմք է ստեղծում Հայաստանի Զինված ուժերի և սպառազինության նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության համար: Խոսքը «2016թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին համաձայնագրի» մասին է, որը, հնարավոր է, հայտնվի հաջորդ քառօրյայի օրակարգում:

Կառավարությունը փորձում է ներկայացնել, որ այդ համաձայնագիրը դեռևս 2013թ. հունիսի 25-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի տրամաբանական շարունակությունն է: Մինչդեռ մի բան է ռազմատեխնիկական համագործակցությունը, որը ենթադրում է զենքի ու զինամթերքի առևտուր, մեկ այլ բան է այդ համագործակցության արդյունքում ստացված զենքի ու զինամթերքի նկատմամբ վերահսկողությունը:

Ըստ ԱԺ ներկայացված  համաձայնագրի՝ համագործակցության զարգացման մասին պայմանագրի շրջանակներում «Ռազմական նշանակության արտադրանք մատակարարող կողմն իրավունք ունի դրա առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնել, իսկ այն կողմը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը, անհրաժեշտ պայմաններ է տրամադրում վերջինիս հսկողության իրականացման համար»: Սա նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանին զենք մատակարարելով՝ շարունակում է վերահսկողություն սահմանել մատակարարված զենքի նկատմամբ, և Ռուսաստանն է որոշում՝ զենքը նպատակայի՞ն է օգտագործվել, թե՞ ոչ: Օրինակ՝ կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ Ռուսաստանը որոշի, որ Հայաստանին մատակարարված հրետանային արկերն օգտագործվել են ոչ նպատակային, քանի որ դրանցով կրակ է արձակվել Ադրբեջանի ուղղությամբ: Սա այնքան էլ տեսական հնարավորություն չէ, քանի որ Ռուսաստանը Ադրբեջանին համարում է իրեն բարեկամ և դաշնակից երկիր: Այդ դեպքում Ռուսաստանը կարող է կիրառել սանկցիաներ, որոնք նախատեսված են համաձայնագրով:

Կամ՝ ի՞նչ է նշանակում այդ զենքի առկայությունը ստուգելը: Գաղտնիք չէ, որ Հայաստանը ռազմական օժանդակություն է տրամադրում Արցախի Հանրապետությանը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ եթե Հայաստանը Ռուսաստանից զենք է գնում, ապա իրավունք չունի այդ զենքը փոխանցել Արցախ, քանի որ ռուսական կողմի տեսուչները ստուգման արդյունքում կարող են արձանագրել, որ զենքը բացակայում է, թե՞ նրանք իրավունք ունեն տեսչական ստուգումներ իրականացնել նաև Արցախի Հանրապետության տարածքում և Արցախում կիրառվող զենքի նկատմամբ ևս վերահսկողություն սահմանել՝ որոշելով դրա նպատակային և ոչ նպատակային կիրառումը: Իսկ որ Ռուսաստանը տեսչական ստուգումներ իրականացնելու իրավունք է ստանում՝ ֆիքսված է համաձայնագրով:

«Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է, մասնավորապես հետևյալ պարտավորությունները. տրամադրել անհրաժեշտ պայմաններ առաքող կողմին ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն սահմանելու համար, երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինը, ռազմական նշանակության արտադրանքը ՀՀ տարածք առաքելու պարագայում, չի հրաժարվի հսկող խմբին ընդունելուց: Համաձայնագրով նախատեսվում է, որ առաքված ռազմական նշանակության արտադրանքի ոչ նպատակային օգտագործման կամ դրա բացակայության հաստատված և ակտի մեջ գրանցված փաստերը հիմք են հանդիսանում պայմանագրերի համապատասխան դրույթների կիրառման, ինչպես նաև նմանատիպ խախտումների կանխմանն ուղղված միջոցների մշակման վերաբերյալ կողմերի լիազորված մարմինների կողմից խորհրդակցությունների և բանակցությունների անցկացման համար»,- ասված է համաձայնագրի մեջ:

Ինչպես նշեցինք, այս համաձայնագիրը նշանակում է, որ Հայաստանը փաստացի կորցնում է Ռուսաստանից գնված զենքի նկատմամբ վերահսկողությունը, այդ զենքը նույնիսկ Հայաստանի տարածքում գտնվելով՝ շարունակում է մնալ Ռուսաստանի վերահսկողության տակ, քանի որ Ռուսաստանն է որոշելու՝ այդ զենքը կիրառվել է նպատակային, թե ոչ: Սա նշանակում է, որ Հայաստանը չունի ո՛չ «Իսկանդերներ», ո՛չ «Սմերչ» համակարգ, ո՛չ էլ մյուս այն զինատեսակները, որոնք գնել կամ ստացել է Ռուսաստանից, որովհետև դրանք կիրառելուց առաջ պետք է հստակեցնի, թե արդյո՞ք դրանց օգտագործումը նպատակային է, թե ոչ, և անընդհատ պետք է հաշվետու լինի դրանց առկայության վերաբերյալ:

Կարող են ասել, որ այս համաձայնագիրը ենթադրում է փոխադարձություն, բայց չէ՞ որ Հայաստանը Ռուսաստան ռազմական նշանակության արտադրանք չի մատակարարում, որ փոխադարձության սկզբունքով վերահսկի, թե ասենք ուր են լողում ռուսական սուզանավերը կամ որ ուղղությամբ են տեղաբաշխված միջմայրցամաքային հրթիռները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում