Սեպտեմբերի 5-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում Նևա գետից դուրս է բերվել հայ տղամարդու դի։
Մահացած տղամարդուն ջրում նկատել են Օբուխովսկայա Օբորոնա պողոտայի թիվ 100 տնից ոչ հեռու։ Ջրահեղձ եղած տղամարդու մոտ եղել է անձնագիր և Կրասնոդարի երկրամասից ժամանած գնացքի տոմս, հայտնում է «Ֆոնտանկա» պորտալը։
Հաղորդվում է, որ տղամարդը 56 տարեկան է։ Ներկայում դատաբժշկան փորձագետները պարզում են նրա մահվան պատճառը։