Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է YouTube-ի նոր դիզայնը։ Փոփոխության են ենթարկվել վիդեոհոսթինգի ինչպես բջջային հավելվածը, այնպես է վեբ-տարբերակը՝ ասվում է մշակողի բլոգում։
Առավել արմատական փոփոխության է ենթարկվել YouTube-ի տարբերանշանը, ոը պատրաստվել է՝ համապատասխան Google-ի Material Design կոնցեպտի։ Դա թույլ է տվել պարզեցնել ինտերֆեյսն ու հեռացնել բոլոր ավելորդ տարրերը։
Առանցքային նորարարություններից մեկը գիշերային ռեժիմն է, որը հասանելի է տեսածայության վեբ-տարբերակում։ Այդ գործառույթը կոչված է նվազեցնել ծանրաբեռնվածությունն օգտատերերի աչքերի վրա օրվա մութ ժամերին։
Բացի այդ, հայտնվել է ուղղահայաց տեսանյութի աջակցման գործառույթ։ Այժմ հոլովակները բջջային սարքերում կմիանան առանց եզրային սև շրջանակների։ Բջջային հավելվածում հայտնվել է նաև տեսանյութի ցուցադրման արագության կարգավորման հնարավորություն։