Monday, 13 05 2024
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ

Երբ նախարարը «չորրորդ զախոդի» է, հայտարարություններն՝ անորոշ

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հերթական անգամ ոլորտի պատասխանատուների հետ եղել է Արարատի մարզում, գյուղացիների հետ հերթական անգամ քննարկել վերջիններիս անհանգստացնող հրատապ խնդիրները:

Գոռավան համայնքում, օրինակ, գյուղացիները բողոքել են, որ 550 հա հողատարածքից ոռոգվում է ընդամենը 200-ը: Ջրտնտպետկոմի նախագահն էլ, որպես ժամանակավոր լուծում, առաջարկել է գործարկել խորքային պոմպը:

Նախարարը մարզում գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթ հիմնախնդիր է համարել ոռոգման ջրի սակավությունը, ինչը, որքան էլ զարմանալի է, պայմանավորել է երաշտով և ջրի պաշարների քչությամբ: Նա գյուղացիներին վստահեցրել է, որ հնարավորության դեպքում միջոցներ կձեռնարկվեն խնդրի լուծման ուղղությամբ՝ ցավոք, չհստակեցնելով, թե ինչ ասել է «հնարավորության դեպքում», և եթե «հնարավորությունը» լինի, ո՞րն է խնդրի լուծումը:

Կարելի էր մտածել, որ «հնարավորության առաջին դեպքը» նախարարի կողմից օգտագործվել է նույն օրը մարզի Սայաթ-Նովա գյուղում «Բիգամա-ֆրուտ» ՍՊԸ-ի տնօրեն Գալուստ Մարանդյանի հետ ստորագրած համաձայնագրով, որով նախատեսվում է ընկերությանը պատկանող ձկնաբուծարանում ներդնել ջրի խնայողության նորագույն տեխնոլոգիաներ:

Ստորագրման արարողությանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, քանի որ տեխնոլոգիաների ներդրումը կատարվելու է FAO-ի կողմից իրականացվող «Հայաստանում ձկնաբուծության ոլորտում ջրային պաշարների այլընտրանքային օգտագործման» ծրագրի շրջանակում: Համաձայն նրանց իսկ ներկայացման՝ ներդրվող մոդելի պարագայում ջրի օգտագործման ծավալները կնվազեն մոտ 75%-ով, իսկ արտադրության ծավալները մի քանի անգամ կավելանան:

Պատասխանատուների՝ գյուղացիներին տրված անորոշ խոստումներից ու ժամանակավոր լուծումների առաջարկից հետո համաձայնագիրը կարծես ավելի հստակ է: Ի վերջո, փաստաթուղթ է ստորագրվում: Սակայն միայն առաջին հայացքից: Իրականում այստեղ անորոշությունները ավելի շատ են, քան նախարարի անորոշ խոստումներում:

Նախ՝ չի հստակեցվում, թե տեխնոլոգիաները գործող ջրավազաննների վրա՞ են տեղադրվում, դրանք ավելի ընդարձակվո՞ւմ են, թե՞ նորերն են կառուցվում: Պաշտոնական հաղորդագրությունից տպավորություն է, որ նորերն են կառուցվում: Չի նշվում, թե ի՞նչ ընկերություն է, ինչո՞ւ է հենց «Բիգամա-ֆրուտ» ՍՊԸ-ն ընտրվել և ոչ մեկ ուրիշը: Ընտրության առումով կա՞ն, գործո՞ւմ են որոշակի չափանիշներ, որին էլ վերջինս բավարարել է, թե՞ ընտրությունը եղել է կամայական: Ոչ մի բացատրություն:

Նշվում է միայն, որ ընկերությունը տարեկան 150 տոննա ձուկ է արտադրում: Այդ դեպքում զուտ մասնագիտական և պրոֆեսիոնալ մոտեցումը պահանջում էր նշել, որ այդքան ձուկ արտադրելու համար ընկերությունը վատնում է որոշակիչ X քանակի ջուր և վճարում Y գումար ջրօգտագործման ու բնապահպանական վճար: Տեխնոլոգիաների ներդրումից հետո կօգտագործի ինչքան ջուր (նշվում է 75%-ով պակաս), որքան կլինեն արտադրության ծավալները (նշվում է, որ էապես կավելանան):

Չի հստակեցվում անգամ, թե նոր տեխնոլոգիաները երբ կդրվեն, ու երբ կարելի է սպասել առաջին արդյունքներին: Ի՞նչ արժեն այդ տեխնոլոգիաները: Գուցե դրանց կիրառումը այնքան թանկ է, որ որոշ ընկերություններ կդադարեցնեն իրենց գործունեությունը: Այլապես Հայաստանի կառավարությունները քանի տարի է՝ խոսում են այդ թեմայով, բայց մինչ օրս չի եղել հաղորդագրություն, որ որևէ ընկերություն ինքնակամ ձեռնարկել է նոր տեխնոլոգիաների ներդրման գործընթաց:

Ընտրությունների նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանը, նույն Մասիսի տարածաշրջանում անդրադառնալով ձկնաբույծների կողմից ջրի անխնա վատնմանը, գյուղացիներին վստահեցնում էր, որ լուրջ աշխատանքներ են իրականացվելու ոլորտում՝ թափանցիկ ակնարկներ անելով անգամ որոշ ընկերությունների ուղղությամբ:

Վարչապետի խոստումներից բավականին ժամանակ է անցել, մինչդեռ մինչ օրս թեթև ակնարկ անգամ չի եղել տրված խոստումների ուղղությամբ աշխատանքներ տանելու առումով:

Խնդիրը ձկնաբուծության ոլորտում ներդրվող անորոշ, անթափանցիկ այս ծրագիրը չէ: Խնդիրն ավելի խորքային է: Կառավարությունը հայտարարել է վերամշակողներին ֆինանսավորելու պիլոտային ծրագրի մասին՝ նշելով, որ այս փուլում երկու-երեք մլրդ-ի հատկացում է արվելու, իսկ պիլոտի հաջողության դեպքում անհամեմատ լուրջ գումարներ կհատկացվեն: Հայտարարությունը մարդկանց մոտ սպասումներ է առաջացրել:

Մինչդեռ նույն գյուղատնտեսության նախարարությունը հրաժարվում է հրապարակել նախորդ տարիներին մթերում իրականացրած ընկերությունների ցուցակները (որքան էլ որ դրանցում թվերը կեղծ են), որպեսզի հնարավոր լինի համեմատել, զուգահեռներ անցկացնել ու հասկանալ՝ ինչ-որ առաջընթաց կա՞, թե՞ նորից կեղծ թվեր են հրամցվում: Դիտարկումների արդյունքում ճշտել՝ սուբսիդավորված վարկային գումարները նպատակայի՞ն են օգտագործվել, գործընթացը նպատակայի՞ն է եղել, վարկ ստացած ընկերությունները մթերում իրականացրել ե՞ն, թե՞ ինչպես միշտ:

Ձկան և մթերումների նմանատիպ օրինակները բազմաթիվ են, երբ կառավարության մակարդակով արվում է անորոշ հայտարարություն (առանց մատնացույց անելու աղբյուրները) բացված աշխատատեղերի, արտադրությունների, մշակվող տարածքների վերաբերյալ, ու տևական փնտրտուքից հետո հասկանում ես, որ հայտարարվածն ու քո ստացած տվյալները խիստ տարբեր են:

Արդեն հասկանալի է, որ կառավարությունը խուսափում է հստակությունից՝ գերադասելով անորոշ, լղոզված շարադրանքն ու ներկայացումները, ինչը մանևրելու դաշտ է թողնում, ինչից հետևում է, որ առայժմ ավելի կարևորվում է ցուցադրական կողմի ապահովումը, քան բուն նպատակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում