Monday, 13 05 2024
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը

38 զոհ՝ յոթ ամսվա ընթացքում. «Ադրբեջանը փորձում է հայկական կողմին դուխից գցել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը։

– Պարոն Եղիազարյան, համաձայն Razm.info կայքում առկա տեղեկատվության՝ 2017թ-ի հունվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ընկած ժամանակահատվածում հայտարարվել է հայկական բանակի (ներառյալ ԼՂ ՊԲ-ն) 38 զինծառայողի մահվան մասին։ Կայքը ներկայացրել է հուլիսի վիճակագրությունն ու անցած յոթ ամիսների զոհերի թիվը։ Ձեր գնահատմամբ՝ արդյո՞ք յոթ ամսվա կտրվածքով ՀՀ ԶՈւ-ի համար 38 զինծառայողի կորուստը մեծ թիվ չէ։

– Մեր բանակի համար անգամ մեկ զինվորի կորուստը շատ է, որովհետև մեր զինվորներից յուրաքանչյուրն անփոխարինելի է ու ամեն մեկն իր տան ճրագն է, բայց հարցը կարող ենք դիտարկել նաև այլ տեսանկյունից․ մենք գիտենք, որ 1994թ-ից հետո էլ պատերազմը չի ավարտվել, և մշտապես էլ ռազմագծում հայ-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում կորուստներ եղել են տարբեր պատճառներով՝ և՛ ծառայողական անփութությունների հետևանքով, և՛ հակառակորդի գործողությունների հետևանքով, ուղղակի ավելի վաղ ժամանակներում կարելի է ասել, որ այսպես հրապարակային, այդ ամենի մասին չէր ասվում, իսկ հիմա ինչ լինում է, մեր ՊՆ-ն ներկայացնում է, ինչն իմ կարծիքով ՝ լավ է, քանի որ հանրությունից տեղեկատվությունը չի թաքցվում։ Եթե այս տվյալները համեմատենք տարբեր տարիների թվերի հետ, ապա չի կարելի ասել՝ այն ավելի է կամ պակաս, այլ սա պատերազմական ժամանակաշրջանում կորուստներ են, որոնք ցավալի է, որ կան, բայց միևնույն ժամանակ, ինչ-որ առումով նաև անխուսափելի են և չեն կարող բացառվել։

– Նման պարագայում ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված բանակցությունների բացակայությունն արդյո՞ք ավելի չի վատացնում իրավիճակը, քանի որ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը շատ նման է նրան, որ փորձում է մերթընդմերթ գործի դնելով դիպուկահարներին, դանդաղ կերպով կորուստներ պատճառել հայկական կողմին, այսինքն՝ փորձում են մեզ արյունաքա՞մ անել։

– Հայկական կողմն ավելի թափանցիկ է գործում, և մեր մոտ ցանկացած կորուստի մասին տեղեկատվություն է հրապարակվում, իսկ Ադրբեջանում տեղեկատվությունը փակ է, այնտեղ հանրությունն իր կորուստների մասին չի կարող տեղեկանալ։ Բնական է, որ ադրբեջանցիները լավ իմանալով, որ մենք կորուստների մասին տեղեկություն ենք տալիս՝ փորձում են օգտվել առիթից, դա ներառում են իրենց որդեգրած քաղաքականության մեջ, և այս կերպ նրանք փորձում են հայկական կողմին քամել կամ այսպես ասած՝ դուխից գցել։ Այս միտումը նրանք միանշանակ ունեն, բայց մենք չպետք է նաև մոռանանք հայկական կողմի որդեգրած քաղաքականությունը, որ այսուհետև հակառակորդի ոչ մի գործողություն անպատասխան չի մնալու, որի արդյունքում ադրբեջանական կողմը պատասխան կորուստներ է կրում, սակայն իր հանրությանը դա չի մատուցում, չնայած որ հայկական կողմը, իհարկե, ամեն ինչ անում է, որպեսզի հրապարակվի նաև նրանց զոհված զինծառայողների անունները, եթե դրանք պարզվում են։

– Ի տարբերություն նախորդ տարիների՝ այժմ հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերի մասին տեղեկատվությունը զգալիորեն քիչ է, փոխարենը ՊՆ-ն հայտարարում է, որ այս կամ այն զինծառայողը վիրավորվել կամ զոհվել է ադրբեջանական դիպուկահարների կրակոցից։ Ըստ Ձեզ՝ դիպուկահարներին գործի դնելը ի՞նչ մարտավարություն է։

– Անցյալ տարվա ապրիլյան գործողություններից հետո մենք շատ լուրջ դասեր քաղեցինք, և այսօր հայկական մարտական դիրքերը շատ ավելի պաշտպանված են, շատ ավելի պատրաստված են, և հակառակորդի ցանկացած տեղաշարժ առավելագույնս վերահսկելի է և տեսանելի։ Վերջին մեկ տարում ադրբեջանցիները որքան էլ որ դիվերսիոն փորձեր ձեռնարկեցին, դրանք ի սկզբանե ձախողման մատնվեցին, բավականին կորուստներ կրեցին, որի հետևանքով նրանք հասկացան, որ այս ճանապարհով իրենց համար շատ դժվար կլինի ցանկացած խնդիր լուծելը։ Դրա համար էլ նրանք որդեգրել են նոր մարտավարություն, այսինքն՝ հեռահար տարածության վրա հրետանային ռմբակոծությունների և հատկապես ականանետային ճանապարհով վնաս տալ մեզ։ Միտումը սա է, բայց միևնույն ժամանակ՝ նույն ձևով իրենք են պատասխան ստանում, դա միանշանակ է։ Հիմա պաշտոնական Բաքուն նաև նոր մարտավարություն է որդեգրել․ հայկական կողմին ներկայացնել որպես խաղաղ բնակչության դեմ պատերազմող երկիր, որի նախադեպը եղավ մոտավորապես մեկ ամիս առաջ՝ Ալխանլու գյուղում, երբ խաղաղ բնակչության մեջ կորուստ եղավ՝ զոհվեց մի երեխա։ Ադրբեջանցիներն անընդհատ շահարկում էին դա, փորձեցին ամբողջ աշխարհով մեկ ցույց տալ, թե տեսեք՝ հայերը խաղաղ բնակիչ են սպանել, բայց, իհարկե, նրանք մոռանում են հայտարարել, որ խախտումն առաջին հերթին հենց իրենք են արել, երբ որ կրակակետը տեղակայել են խաղաղ բնակավայրում, իսկ ցանկացած վտանգ ներկայացնող կրակակետ հակառակ կողմն իրավունք ունի ոչնչացնել, իսկ ադրբեջանցիները չմտածելով սրա մասին կամ դիվիդենտներ շահելու նպատակով՝ ուզում են, որ իրենց խաղաղ բնակչությունն էլ կորուստներ ունենա և դրա համար միտումնավոր իրենց կրակակետերը տեղակայում են բնակավայրերում։ Մենք, բնականաբար, ցանկություն չունենք իրենց խաղաղ բնակչության հետ պատերազմելու, բայց ճշգրիտ հարվածելն անհնար է լինում, երբ որ խաղաղ բնակիչների տները չափազանց մոտիկ են գտնվում, բայց պետք է նաև ասեմ, որ հայկական կողմը սկսել է շատ նրբորեն այս հարցին վերաբերել․ այսօրվա տեղեկատվական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նաև վերևից արված նկարներով նախապես հայտնաբերել ադրբեջանական կրակակետերը և փաստերով ցույց տալ, որ հակառակորդը հարվածել է բնակավայրերից և նրա մերձակայքից, որովհետև, երբ որ պատասխան գործողությունների ենք դիմում՝ ադրբեջանցիներն այլևս շանս չեն ունենում այդ հանգամանքը թմբկահարել և սխալ ինֆորմացիա տարածել, թե մենք, իբրև թե, իրենց խաղաղ բնակչությանն ենք միտումնավոր հարվածում։ Իհարկե, ամեն կերպ նրանք փորձում են խեղաթյուրել իրականությունը, բայց միջազգային արձագանքն էլ այլևս ուժեղ չի, որովհետև բոլորն էլ սկսել են հասկանալ, թե ինչ է անում Ադրբեջանը։

– Պարոն Եղիազարյան, հուլիսի 11-ին Բրյուսելում կայացավ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ, որի շրջանակներում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կանցկացվի սեպտեմբերին՝ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Արդյո՞ք կարող ենք ինչ-որ ակնկալիք ունենալ այս հանդիպումից, թե՞ սա հերթական նմանատիպ հանդիպումների շարքից է, որից, մեծ հաշվով, բանակցային գործընթացի հետ կապված փոփոխություններ չպետք է սպասել։

– Սա շփման հերթական եզր է, բայց ըստ իս՝ այն ևս անպտուղ է լինելու, այսինքն՝ ոչ մի շոշափելի արդյունք սեպտեմբերյան այդ հանդիպման ժամանակ չի լինելու։ Կարծում եմ, որ դեռևս երկար ժամանակ լուրջ տեղաշարժեր չեն լինի արցախյան հիմնախնդրի հետ կապված բանակցային գործընթացում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում