Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

«Ծռության» նոր ուշագրավ հայտը

Ընդդիմադիր ուժերը տարբեր կերպ են պատկերացնում հետընտրական համագործակցության ձևաչափերը: Օրինակ` «Ելքն» այս հարցում ունի ռացիոնալ մոտեցում և չի ցանկանում իրեն կաշկանդել ընդդիմադիր որևէ ֆորմատով, մանավանդ` նախաձեռնությունները գալիս են հիմնականում այնպիսի ուժերից, որոնք կատարելապես ձախողվել են խորհրդարանական վերջին ընտրություններում:

«Ժառանգությունում» ասում են, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը խոշորացման օրակարգով բանակցություննների մեջ է` չնայած այդպես էլ չի գտնվում որևէ ուժ, որը գոնե կհաստատի, որ այդ օրակարգով հանդիպում է ունեցել Հովհաննիսյանի հետ:

Երեկ կայքերից մեկին տված հարցազրույցում ընդդիմադիր համագործակցության միանգամայն նոր հարթության մասին է խոսել «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նա խոսել է, այսպես կոչված, արտահամակարգային բևեռի ձևավորման անհրաժեշտության մասին: Միանգամից ասենք, որ սա արմատապես տարբեր է այն առաջարկից, որով հանդես է եկել «Ժառանգություն» կուսակցությունը և նույնիսկ` Ենիգոմշյանի ասածը պետք չէ շփոթել արտախորհրդարանական ուժերի համագործակցության հետ:

«Արտահամակարգային» բառն արդեն իսկ` ինստիտուցիոնալ առումով, հնարավոր բևեռից դուրս է դնում խորհրդարանական ընդդիմությանն, որովհետև այն, իր կարգավիճակի բերումով, ինտեգրված է համակարգին (չշփոթել իշխանության հետ):

Սակայն ուշագրավ է, որ Ենիգոմշյանի առաջարկը կարող է շրջանցել անգամ կուսակցությունների, որոնք ակնհայտորեն գործում են «ծռության» պլատֆորմի հիման վրա:

Օրինակ` նույն «Ժառանգությունը» չի համապատասխանում Ենիգոմշյանի ներկայացրած պահանջներին, որովհետև ընդունելի է համարում համակարգային տրամաբանության այնպիսի գործիք, ինչպիսին է` ընտրությունը: Նույնը վերաբերում է «Երկիր ծիրանի» կուսակցությանը, որը ոչ միայն ընդունում է ընտրությունների ինստիտուտը, այլ ֆորմալ առումով` Երևանի քաղաքային իշխանության մաս է:

Ի դեպ, հենց ինքը` Ենիգոմշյանը, հիշյալ հարցազրույցում հաստատել է մեր վարկածը: ««Սասնա ծռերի» մոտեցումն արտահամակարգային բևեռ ձևավորելու ուղղություն է, մենք դրա վրա ենք շեշտը դնում: Այս իշխանություններն իրենց կողմից բռնազավթման դեմ պայքարելու բոլոր խաղաղ ճանապարհները փակել են, և մնացել է միայն ընդվզման ճանապարհը: Դա կարող է լինել տարբեր ձևերով, կարող է լինել նույնիսկ և զինված, ու դա օրինաչափ է, որովհետև այլ ճանապարհ չի թողնվել: Բայց կարող է նաև լինել տարբեր՝ այլ բնույթի խաղաղ ձևերով՝ ոչ լեգիտիմ իշխանության որոշումները բոյկոտելու, անհատապես անարդար որոշումների դեմ ընդվզելու և այլնի միջոցով»,-ասել է նա:

Ճիշտ է` շեշտադրում չի արվում միայն զինված պայքարի վրա, սակայն «ծռերն» այդ տարբերակն ոչ միայն չեն բացառում, այլ հատուկ ընդգծում են: Այն պարագայում, երբ իրական ընդդիմադիր այլընտրանքային կենտրոն չի ձևավորվում, դատավարությունները, ավելի ճիշտ` դրանց շուրջ անտագոնիզմը, մնում է քաղաքական կյանքի առանցքը: Այդ անտագոնիզմը նպաստում է` մի կողմից իշխանության, մյուս կողմից` «ծռության» կողմնակիցների կոնսոլիդացիային: Սա հանգեցնելու է քաղաքական կյանքի արմատականացմանը, որը` մի կողմից, խորացնելու է իշխանության ավտորիտարիզմը, մյուս կողմից` հնարավոր է դարձնելու «Սասնա ծռեր-2»-ի կրկնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում