Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Կոնֆլիկտը լուծում չունի, քանի դեռ Ադրբեջանը քայքայման վտանգ չի զգացել. պետք է հասնել Կուր-Արաքս խառնարան

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի նոր հարձակման դեպքում հայկական բանակն անցնելու է հարձակողական գործողությունների և այդ հարձակման ընթացքում ջախջախիչ հարված հասցնելով հակառակորդին՝ ընդլայնելու է Արցախի անվտանգության գոտու լայնությունն ու խորությունը, ու նաև վերականգնվելու են այն «սահմանափակ հենակետերը», որոնք 2016 թ. ապրիլին անցել են ադրբեջանական զինուժի հսկողության տակ:

Մեկնաբանելով Արցախի ՊԲ հրամանատարի այս հայտարարությունը՝ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանն ասում է, որ այն առաջին հերթին Ադրբեջանի զսպման նպատակով է արվել, բայց դժվար թե այն լուրջ ազդեցություն ունենա Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության վրա: Ադրբեջանի վրա կարող են ազդել միայն ռազմական գործողությունները:

Լևոն Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայկական բանակը ոչ թե պիտի սպասի Ադրբեջանի հարձակմանը ու հետո նոր պատասխանի, այլ անցնի կանխարգելիչ գործողությունների: Մեր զրուցակիցը համոզված է, որ ընդհանրապես հայկական կողմը պիտի ունենա մինչև Կուր-Արաքս խառնարանը հասնելու գործողությունների ծրագիր: Դա Հայաստանի անվտանգությունն ապահովելու միակ տարբերակն է:

«Պաշտպանության բանակը պետք է ավելի կոնկրետացնի իր տեսակետը, որովհետև Արցախի տեսակետը շատ արդարացի է ինքնորոշման իրավունքի հարցում: Տեսության մեջ դա նշանակում է բոլոր միջոցներով օգտագործել ինքնորոշման հնարավորությունները: Գործնականում դա նշանակում է, որ ոչ թե պետք է սպասել Ադրբեջանի բանակի գործողություններին, որպեսզի հակադարձվի (դա սխալ տեսակետ է, դա բերեց Ապրիլյան պատերազմի), այլ որդեգրել կանխարգելիչ պատերազմի քաղաքականություն, ըստ որի պետք է հարված հասցնել հակառակորդին, եթե նկատվում է ադրբեջանական ուժերի կուտակում կամ տեղաշարժ: Բայց բոլոր դեպքերում գործողությունը պետք է կատարվի Ադրբեջանի տարածքում: Սա միակ ճիշտ ճանապարհն է դեպի հաղթանակ, և ընդհանրապես կարծում եմ, որ հայկական բանակը պիտի ունենա մինչև Կուր-Արաքս խառնարան հասնելու գործողությունների ծրագիր: Եթե ուզում ենք մեր անվտանգությունն ու պետականության կայունությունը ապահովել, անպայմանորեն պիտի դուրս գանք թալիշների սահմանագիծ, և դա առաջադիմական է, որովհետև դա թույլ կտա ազատագրել Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին թյուրքական զանգվածից: Այստեղ ունենք առնվազն մեկ դաշնակից՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը: Այդ իմաստով Հայաստանը կունենա ելք դեպի Կասպից ծով: Պաշտպանական բանակն իրեն հաշիվ պիտի տա, որ այս խրամատային պատերազմով մեր ռեսուրսը ոչնչացվելու է, արտագաղթը շարունակվելու է, և գալու է մի օր, որ մենք ծնկաչոք աղաչելու ենք Ադրբեջանի չունեցած հաղթանակին ենթարկվելու համար: Եթե «ա»-ն ասել ես, «բ»-ն էլ պիտի ասես: Լևոն Մնացականյանի հայտարարությունը ողջունելի է, բայց դա շատ քիչ է: Ես որևէ այլ տարբերակ չեմ տեսնում: Հայաստանը կուրարաքսյան սահմանագծով պիտի դուրս գա ուղիղ դեպի խառնարան»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այս իմաստով չափազանց կարևոր է համարում ՀՀ Զինված ուժերի և հատկապես մարտական հերթապահություն իրականացնող զինվորների ու սպայական կազմի մարտական պատրաստության և կրթության մակարդակը բարձրացնելը. «Մեր սպայական կազմի, մասնավորապես գեներալիտետի կրթական վիճակն այլևս չի բավարարում: Մեզ պետք են պրոֆեսիոնալ, զարգացած սպաներ, ինտելեկտուալներ: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը միտված է այդ նպատակին, բայց դա քիչ է: Իսկ ռուսական ռազմական կրթության վրա պետք չի շատ հույս դնել, քանի որ ռուսական բանակը դարեր շարունակ եղել է ռեսուրսի բանակ և հիմնված չէ մարտարվեստի վրա, իսկ մենք չունենք այդ ռեսուրսը»:

Բայց չէ՞ որ անվտանգության գոտու ընդլայնումը լուծում չի տալիս հակամարտությանը. Ադրբեջանը շարունակելու է միջազգային ասպարեզում օգտագործել տվյալ տարածքների նկատմամբ իր իրավունքները՝ հայկական կողմին մեղադրելով իր տարածքներն «օկուպացնելու» մեջ:

Հարցին Լևոն Շիրինյանը պատասխանեց, որ հակամարտությունը լուծում չունի. «Մինչև Ադրբեջանը քայքայման վտանգ չզգա, ոչ մի լուծում չկա, նկատի ունեցեք, բայց իմ ասածը գերակշիռ դիրք է. այն ժամանակ իրենք կվախենան, սպառնալիք կլինի Կուրն անցնելը: Այս պարագայում նրանք վախենալու ոչինչ չունեն»:

Իսկ Հայաստանն ունի՞ նման ռեսուրսներ՝ հասնելու մինչ Կուր: Արդյո՞ք դա իրատեսական է:

Պատասխանելով հարցին՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այո, ունի, բայց դա «մի օրվա գործ չէ»: Նախ, պետք է վերացնել կոռուպցիան, կազմակերպել ժողովրդի ներգաղթը Հայաստան և երկիրը դարձնել գիտարդյունաբերական միավոր:

«Պարզ է, որ իմ ասածը ենթադրում է հայկական լոբբիստական կառույցների ամենաակտիվ աշխատանք: Խոսքը նաև Ռուսաստանի հայկական համայնքի մասին է: Իմ ասածը հեռանկարային է և համազգային մոբիլիզացիա է ենթադրում, բայց դա մեզ կտա ապահով Հայաստան, գոնե Արևելյան Հայաստանում: Սա կլինի այն միջուկը, որը կապահովի մեր իրավունքներն ապագայի համար: Դա գուցե սերունդների համար է, բայց դա պիտի ուղղորդվի: Սահմանային ներկայիս գիծը պատերազմի գիծ է: Ռուսները դրա համար են մեզ կանգնեցրել այդ գծի վրա, որ մի քիչ մենք խուլիգանություն անենք, մի քիչ էլ հակառակորդը, իսկ հետո Ռուսաստանը առիթ կունենա միջամտելու: Եվ այս վիճակը միշտ պահպանվելու է: Այսպես ասենք՝ եթե ցեղասպանության հետևանքների հաղթահարում ենք ուզում, ապա սա ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործընթաց է, բայց դա նշանակում է գիշեր-ցերեկ, պատժել ցանկացածին, ով Հայաստանում կաշառակերությամբ ու այլասերությամբ է զբաղվում»,- ավելացրեց Լևոն Շիրինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում