Բաքվի Յասմալի թաղամասի բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Հրդեհը բռնկվել է շենքի տանիքում, որից հետո տարածվել բնակարաններում: Շենքի բնակիչները տարհանվել են:
Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարները փորձում են մարել կրակը: