Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Հայաստանը՝ իզգոյների հետ, Ռուսաստանի կողքին

Հուլիսի 9-16-ը Մինսկում տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 26-րդ նստաշրջանը, որի ընդունած բանաձևերից մեկով Ռուսաստանին առաջարկվում է հրաժարվել Ղրիմից: Ռուսաստանին մասնավորապես առաջարկվում է վերանայել Ղրիմի հետ վերամիավորման որոշումը և «օկուպացիոն ուժերին» դուրս հանել թերակղզուց:

Այս բանաձևն ընդունվել է 91 «կողմ», «15» դեմ ձայների հարաբերակցությամբ, ընդ որում՝ ամբողջ կազմով դեմ են քվեարկել Ռուսաստանի և Հայաստանի պատվիրակությունները և երկու բելառուս պատգամավոր: Ուշագրավ է, որ մյուս չորս բելառուսները «կողմ» են քվեարկել բանաձևին՝ չնայած այն հանգամանքին, որ Բելառուսը ոչ միայն ԵՏՄ անդամ է, այլ նաև Ռուսաստանի հետ ունի միութենական պետության պայմանագիր: Սրանով հանդերձ՝ Մինսկի արտաքին քաղաքականությունը մշտապես աչքի է ընկել ինքնուրույնությամբ և ինքնաբավությամբ, ինչը թույլ է տվել Լուկաշենկոյին զիջումներ կորզել Կրեմլից: Բացի այդ, Բելառուսն ակնհայտորեն չի ուզում հարաբերություններ փչացնել հարևան Ուկրաինայի հետ ու նաև որոշակի մեսիջ է հասցեագրում արևմտյան կառույցներին:

ԵԱՀԿ ԽՎ բանաձևը Ռուսաստանին իզգոյացնելու միջազգային հետևողական ջանքերի հերթական դրսևորումն է: Հայաստանի համերաշխությունը ռուսական պատվիրակությանը, ըստ էության, ոչ մի պրակտիկ օգուտ չի տալիս Ռուսաստանին: Սակայն Հայաստանն իր ռուսահպատակ իշխանությունների պատճառով համալրում է իզգոյ երկրների շարքը:

Մեր իշխանություններն ու պատվիրակության անդամները, անշուշտ, իրենց քվեարկությունը կմոտիվացնեն այն հանգամանքով, որ պաշտպանել են ինքնորոշման իրավունքը, ըստ այդմ՝ անուղղակիորեն Ղարաբաղը: Սակայն ավելի մեծ հարված չի կարող լինել Ղարաբաղի ինքնորոշման գաղափարին, քան Ղարաբաղի և Ղրիմի խնդիրների նույնականացումը, որովհետև Ղրիմի պարագայում գործ ունենք ոչ թե ինքնորոշման, այլ ռուսական կայսերականության, օկուպացիայի հետ:

Գուցե Հայաստանում և Արցախում կան մարդիկ, ովքեր խանդավառված են Ղարաբաղի հնարավոր ռուսականացման հեռանկարով, սակայն դա նույնն է, թե կասկածի տակ դնել Արցախի միջազգային ճանաչման հնարավորությունը, սրբագրել զույգ պատերազմների հաղթանակը և, ըստ էության, կապիտուլացվել Մոսկվայի առաջ:

Հայաստանի արտաքին քաղաքականությունը բոլոր մակարդակներում կորցրել է ադեկվատությունն ու ռացիոնալությունը: Ռուսաստանի հետ բոլոր հարցերում համերաշխվել, երբ Ադրբեջան մատակարարված ռուսական սպառազինությամբ սահմանին հայ զինվորներ են զոհվում, կամ հայաստանցի վարորդները Ռուսաստանում հայտնվել են «նեգրի» կարգավիճակում՝ քաղաքական անմեղսունակության կամ պետության դեմ հանցավոր դավադրության դրսևորում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում