Monday, 13 05 2024
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել

«Էրեխա՞ ես բռնաբարում, արա՛». ֆուտբոլային խաղով 38 հազար դոլար շահողը հարձակման է ենթարկվել Երևանում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է Երևանի Պուշկին-Սարյան փողոցների մոտակայքում կատարված ավազակային հարձակման գործի դատական քննությունը:

Օրը ցերեկով ավազակային հարձակման էր ենթարկվել Արեգ Ջ.-ն, ով բուքմեյքերական գրասենյակում խաղադրույք էր կատարել ֆուտբոլի՝ Հարավային Ամերիկայի գավաթի համար ընթացող առաջնության եզրափակիչ՝ Արգենտինա-Չիլի խաղի վրա ու շահել էր…38 հազար դոլար:

Ավազակային հարձակմամբ, ըստ քրեական գործի նյութերի, փողոցում հափշտակվել էր այդ ամբողջ առանձնապես խոշոր չափերի շահումը: Հարձակվողները դիմակներով են եղել: Տուժողը նրանց դեմքերը չի տեսել:

Այդ  ավազակային հարձակումը կազմակերպելու, ղեկավարելու և  կատարելու մեղադրանքով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում ամբաստանյալի աթոռին են 25-ամյա Կոնստանտին Հունանյանը, Վաչիկ Գեղամյանը, Անդրանիկ Հովսեփյանը և 23-ամյա Աշոտ Կարինյանը:

Չորս ամբաստանյալներն էլ առաջադրված մեղադրանքները չեն ընդունում և իրենց մեղավոր չեն ճանաչում: Տղաներից երեքը բարձրագույն կրթություն ունեն, իսկ Աշոտ Կարինյանը՝ թերի բարձրագույն:

Ըստ մեղադրանքի՝ Կոնստանտին Հունանյանը՝ «Կոկո» մականունով, ոմն Արմենից տեղեկացել է, որ մի քաղաքացի խաղադրույքով 38 հազար դոլար է շահել և շահումը պետք է ստանա:

Խաղադրույքը Արեգ Ջ.-ն կատարել է Մոսկովյան փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակում 2015 թվականի հուլիսի 3-ին: Արգենտինա-Չիլի եզրափակիչ խաղի վրա նա կատարել է 11 հազար դոլար խաղադրույք և արդյունքում շահել է… 38  հազար դոլար:

Հուլիսի 8-ին Արեգը զանգահարել ու պարզել է, որ շահումն ամբողջությամբ կարող է ստանալ հաջորդ օրը:

Հուլիսի 9-ի առավոտյան նա մենակ՝ տաքսիով գնացել է բուքմեյքերական կենտրոնական գրասենյակ՝ շահումը ստանալու:

Ըստ մեղադրանքի՝ Կոնստանտին Հունանյանը, նախապես տեղեկություն ստացած լինելով այս մասին, հուլիսի 9-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում հանդիպել է Վաչիկ Գեղամյանին, Աշոտ Կարինյանին ու Անդրանիկ Հովսեփյանին և կազմակերպել է նրանց կողմից ավազակային հարձակման կատարումը: Նա հանցագործության կատարողներին է հանձնել դիմակներ, փայտե մահակ, մեքենայի գողացված համարանիշ, որն ամրացրել են Տ.-ից վերցրած «Մերսեդեսին»: Մեքենայի ղեկին եղել է գործով չպարզված անհայտ անձ:

Ժամը 11-ի սահմաններում, ըստ մեղադրանքի, Գեղամյանը, Հովսեփյանը, Կարինյանն ու անհայտ անձը «Մերսեդեսով» դարանակալել են բուքմեյքերական կենտրոնական գրասենյակի մոտ: Նրանք տեսել են, որ տաքսիով գրասենյակ եկավ Արեգ Ջ.-ն, իրոք՝ ստացավ իր շահումը և դուրս եկավ: Նրանք հետևել են Արեգին: Վերջինս տաքսիով հասել է Պուշկինի փողոցում գտնվող տարադրամի փոխանակման կետ, բաց է թողել տաքսին, մտել է փոխանակման կետ, դուրս է եկել ու ոտքով, միայնակ շարժվել է դեպի Պուշկին-Սարյան փողոցների հատույթ:

Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, Հովսեփյանը, Կարինյանն ու Գեղամյանը հարձակվել են Արեգ Ջ.-ի վրա, ոտքերով, ձեռքերով հարվածներ են հասցրել նրան ու բացականչել են. «Էրեխա ե՞ս բռնաբարում, արա՛»:

Տուժողը սկզբում մտածել է, թե հարձակվողները շփոթել են, քանի որ ինքը ոչ մեկին չի բռնաբարել, բայց երբ հարձակվողները հափշտակել են նրա պայուսակը, հասկացել է, որ հարձակվողների նպատակը իր շահած գումարի հափշտակությունն էր:

Ստացած հարվածներից, ըստ մեղադրանքի,  Արեգ Ջ.-ի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Ծեծի ենթարկվող Արեգն ընկել է գետնին, ծեծողները նրա ձեռքից հափշտակել են փողով լի պայուսակը ու դիմել են փախուստի:

Նրանք նստել են իրենց «Մերսեդեսը», դեպքի վայրից հեռացել են, բայց… վթարի են ենթարկվել Մոսկովյան  փողոցում:

Ըստ մեղադրանքի՝ նրանք վթարված մեքենան թողել են բակերից մեկում ու փախուստի են դիմել:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ ավազակային հարձակման կազմակերպիչ ու ղեկավար Կոնստանտին Հունանյանը, հասկանալով, որ հանցագործությունը կարող է բացահայտվել վթարված մեքենայի պատճառով, վերցրել է հափշտակված գումարը, տուժողի «Այֆոն» հեռախոսը, դյուրակիր համակարգիչն ու պայուսակը և թաքցրել է քննությամբ չպարզված վայրում:

Այնուհետև նա ինքնաթիռի տոմսեր է գնել Գեղամյանի, Կարինյանի համար: Հովսեփյանը հանրապետությունից դուրս գալու վավերացում չի ունեցել, դրա պատճառով նրա համար տոմս չի գնվել:

Հունանյանը Գեղամյանին ու Կարինյանին տարել է «Զվարթնոց» օդանավակայան, սակայն հանրապետությունից հեռանալ նրանք չեն հասցրել, բռնվել են ոստիկանության աշխատողների կողմից ու բերման են ենթարկվել ոստիկանություն:

Այսպիսով, Կոնստանտին Հունանյանը մեղադրվում է վերոհիշյալ ավազակային հարձակումը կազմակերպելու և ղեկավարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վաչիկ Գեղամյանը, Աշոտ Կարինյանն ու Անդրանիկ Հովսեփյանը՝ ավազակային հարձակումը կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Դատարանը հասել է դատական վիճաբանությունների փուլին:

Մեղադրող դատախազը, հանդես գալով մեղադրական ճառով, ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները հաստատված գնահատեց: Դատախազը միջնորդեց Կոնստանտին Հունանյանին դատապարտել 11 տարի, իսկ Վաչիկ Գեղամյանին, Աշոտ Կարինյանին ու Անդրանիկ Հովսեփյանին՝ 10 տարի ազատազրկման:

Ամբաստանյալների շահերի պաշտպանները իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքը համարում են անհիմն, նշում են, որ գործով հիմնավոր ապացույցներ ձեռք չեն բերվել, գործը թույլ, «մազից կախված» գործ է:

Վաչիկ Գեղամյանի շահերի պաշտպան, փաստաբան Գեղամ Հակոբյանը նշեց, որ մեղադրական եզրակացության հիմքում դրվել է իր պաշտպանյալի ցուցմունքը, որը նրանից վերցվել է պաշտպանական իրավունքի կոպիտ խախտումով՝ բերման ենթարկված ու կասկածյալի կարգավիճակ ունեցող Գեղամյանի շահերի պաշտպանության համար ներկայացած փաստաբան Վ. Հայրապետյանին թույլ չեն տվել ոստիկանության Կենտրոնականի բաժնի շենք մտնել ու ներկա գտնվել հարցաքննությանը:

Որպես կասկածյալ տված ցուցմունքում Գեղամյանը հայտնել է, թե իրենք, իրոք, Պուշկին-Սարյան փողոցների մոտակայքում ծեծի են ենթարկել տուժողին, բայց՝ ոչ թե նրա գույքը հափշտակելու նպատակով, այլ մի աղջկա նեղացնելու պատճառով: Իրենք տուժողից ոչ մի բան չեն հափշտակել:

Հետագայում Վաչիկ Գեղամյանը հրաժարվել է այս ցուցմունքից, բայց պաշտպանական իրավունքի խախտումով ձեռք բերված ցուցմունքը դրվել է նրան ու մյուսներին առաջադրված մեղադրանքի հիմքում:

Փաստաբան Գեղամ Հակոբյանը նշեց, որ անգամ եթե «մեծ վերապահությամբ ընդունենք, որ Գեղամյանը մասնակցություն է ունեցել դեպքին», ապա արարքի քրեաիրավական որակումը պետք է փոխվի:

Ըստ տուժողի ցուցմունքների՝ նա վնասվածքների մի մասը ստացել է, երբ ընկել է գետնին, հետևապես կատարվածը պետք է որակվեր ոչ թե որպես ավազակային հարձակում, այլ՝ որպես կողոպուտ: Իսկ եթե նկատի առնենք Վաչիկ Գեղամյանի՝ որպես կասկածյալ տված ցուցմունքը, որտեղ Վաչիկը պնդել է, թե գումար չեն  հափշտակել, միայն ծեծել են, ապա արարքը պետք է որակվեր որպես խուլիգանություն:

Փաստաբան Գեղամ Հակոբյանը նշեց, թե դատարանից ակնկալում են արդարացի դատական ակտ, և քանի որ իր պաշտպանյալ Վաչիկ Գեղամյանին ակնհայտ անհիմն մեղադրանք է առաջադրված, ապա պաշտպանը խնդրեց իր պաշտպանյալի մասով կայացնել արդարացման դատական ակտ:

Ամբաստանյալ Աշոտ Կարինյանի շահերի պաշտպան, փաստաբան Մնացական Սարգսյանը շեշտը դրեց այն հանգամանքի վրա, որ Կարինյանի ծնողները և մոր ընկերուհին ցուցմունք են տվել, թե դեպքի օրը, դեպքի պահին Աշոտ Կարինյանը գտնվել է տանը՝ քնած վիճակում:

Պաշտպանը մի քանի անգամ կրկնեց, որ տանը քնած Կարինյանը չէր կարող միաժամանակ գտնվել Պուշկին-Սարյան փողոցների հատույթում ու հարձակվել տուժողի վրա:

Վթարված «Մերսեդես» մեքենայում հայտնաբերված դիմակների վրա մնացած քրտինքի հետքերը, ըստ փորձագիտական եզրակացության, պատկանել են «A» խմբի արյուն ունեցող անձի, իսկ Կարինյանի արյունը «O» խմբի է, հետևաբար այդ ապացույցը վերաբերելի չէ Կարինյանին:

Փաստաբան Մնացական Սարգսյանը միջնորդեց անթույլատրելի ապացույց  ճանաչել նաև «Ներքին դիտում» գործողության արդյունքում կատարված ձայնագրումը: Դա կասկածյալի կարգավիճակ ունեցող Վաչիկ Գեղամյանի «խաչաձև» հարցաքննությունն է, երբ Գեղամյանի հարազատների կողմից վարձված փաստաբանին թույլ չեն տվել ոստիկանության բաժին մտնել, և այդ նույն ժամանակ «քողարկված» հարցաքննություն են իրականացրել անձինք, ովքեր հարցաքննելու իրավունք չունեին՝ օգտվելով Գեղամյանի շփոթված ու ճնշված վիճակից: Գեղամյանին հուշել են, որ նա տա նաև Աշոտ Կարինյանի անունը, ակնհայտորեն ուղղորդել են՝ ասելով. «Հլը մի րոպե, խառնում ես իրար… Քո փրկությունը իրականությունն ասելն է… Տար հետը խոսա, թող ուշքի գա, սթափվի…»:

Տուժողը իր ցուցմունքում չի կարողացել նկարագրել հարձակվողներին: Մեկ այլ վկա, որ տեսել է վթարված «Մերսեդեսից» իջած տղաներին, նշել է, որ նրանք կարճահասակ էին, բայց Կարինյանը բարձրահասակ տղա է, ուրեմն նա մասնակից չի եղել…

Փաստաբան Մնացական Սարգսյանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել նաև Վաչիկ Գեղամյանի՝ որպես կասկածյալ տված ցուցմունքը, որը դրված է ամբաստանյալների մեղադրանքի հիմքում, քանի որ այդ ցուցմունքը վերցվել է Գեղամյանի պաշտպանական իրավունքի կոպիտ խախտմամբ, ինչպես նաև չի ապահովվել Կարինյանի՝ հակընդդեմ հարցման իրավունքը, չի կատարվել առերեսում Գեղամյանի ու Կարինյանի միջև:

Փաստաբանը նշեց, որ գործով ձեռք բերված ապացույցները անհատականացված չեն, կոնկրետ Կարինյանի մասնակցությունը հիմնավորող ապացույցներ ձեռք չեն բերվել, հետևաբար Կարինյանի մասով ակնկալում են արդարացման դատական ակտ:

Իր պաշտպանյալի մասով արդարացման դատական ակտ է ակնկալում նաև ամբաստանյալ Անդրանիկ Հովսեփյանի շահերի պաշտպան, փաստաբան Սեյրան Գրիգորյանը, ով դատաքննության ժամանակ ասել է, թե այս գործով կազմված մեղադրական եզրակացությունից «անցած հազարամյակի 37-ական թվականների հոտ է գալիս», այն ավելի շուտ՝ բազմաթիվ անհայտներով «խաչբառ է», քան՝ իրավական փաստաթուղթ, այդպիսի մեղադրական եզրակացությունը «անտեղյակության ու անձեռահասության արդյունք է»: Ըստ փաստաբանի՝ թույլ տրված անօրինականությունները օրինականացնելու համար  դատախազությունը գործը «գցել է» դատարան:

Փաստաբանը նշել է, թե անգամ ինկվիզիցիայի ժամանակ մարդկանց նկատմամբ ավելի հարգալից են վերաբերվել, քան՝ այս գործի նախաքննության շրջանակներում՝ մեղադրյալների նկատմամբ:

«Ինչո՞ւ Անդրանիկ Հովսեփյանը արդարություն մուրա Եվրոպայում, ցանկալի է, որ գործը դրան չհասնի»,-իր ճառում  ասաց փաստաբան Գրիգորյանը: Նա միջնորդեց իր պաշտպանյալի մասով կարճել քրեական գործի վարույթը, դադարեցնել քրեական հետապնդումը, Հովսեփյանին անհապաղ ազատ արձակել կալանքից:

Հաջորդ դատական նիստին դատարանը կունկնդրի կողմերի ռեպլիկներն ու ամբաստանյալների վերջին խոսքը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում